• Latest news

Փորլուծությունը եւ փսխումը կարող են լինել կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման ախտանիշներ

12 հունվարի, 2022  11:43

Փորլուծությունը եւ փսխումը կարող են լինել կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման ախտանիշներ, հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները։

Նրանց խոսքով՝ 2021 թվականի նոյեմբերին հայտնաբերված օմիկրոն շտամը գնալով ավելի է տարածվում աշխարհով մեկ եւ դառնում վիրուսի գերիշխող տարբերակը։

Մասնագետները կոչ են անում հատկապես ուշադրություն դարձնել այնպիսի նշանների առաջացմանը, ինչպիսին են՝ շնչահեղձություն, շնչառության դժվարացում, հոգնածություն, մկանացավ, մարմնի ցավ, գլխացավ, կոկորդի ցավ, հարբուխ։

Նաեւ որոշ եւ որոշ պացիենտներ դժգոհում են փորլուծությունից կամ փսխումից, ինչը ստիպում է նրանց հաճախակի գնալ զուգարան:

Հաճախ այս ախտանիշները ուղեկցվում են բարձր ջերմությամբ, հաճախակի հազով եւ հոտի կամ համի կորստով կամ փոփոխությամբ: Նրանք նաեւ նշում են, որ մարդիկ, ովքեր վարակվել են COVID-19-ի այլ շտամով, պաշտպանված չեն օմիկրոնից, ուստի պետք է պահպանեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները,  եւ եթե վարակի կասկած կա, դիմեն բժշկի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։