• Latest news

Ինչպիսի սննդակարգն է նպաստում լավ քնին

12 հունվարի, 2022  23:48

Քնի որակը շատ բանով կախված է սնվելուց։ Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկացի մասնագետները, որոնք ուսումնասիրել են քնի վրա տարբեր սննդակարգերի ազդեցության մասին գիտական հրապարակումները։ Նրանց վերլուծության արդյունքները հրապարակվել են Annual Review of Nutrition բժշկական ամսագրում։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail պարբերականը, գիտնականները հայտնաբերել են, որ կապ գոյություն ունի քնի ավելի բարձր որակի եւ բավականաչափ քանակությամբ մրգեր եւ բանջարեղեն, ինչպես նաեւ լոբազգիներ ու ամբողջահատիկ ցորենից պատրաստված սեւ հաց պարունակող սննդակարգի միջեւ։

Հետազոտողների խոսքով՝ լավ քնին նպաստում են այդ մթերքներում պարունակվող մելատոնին հորմոնը, որը կարգավորում է քնի եւ առույգության ռիթմը, եւ տրիպտոֆանի ամինաթթուն, որն անհրաժեշտ է օրգանիզմին մելատոնինի սինթեզի համար։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ բջջանյութի բարձր պարունակությամբ լոբազգիների, օրինակ՝ ոսպի կամ սիսեռի օգտագործումը, նույնպես բարձրացնում է քնի արդյունավետությունը. մարդիկ, ովքեր ուտում են դրանք, ավելի արագ են քնում։

«Երբ ես արթնանում ու մտածում եմ՝ շատ լավ քնեցի, ես փորձում եմ հիշել, թե այդ ինչ եմ արել, որը կարող էր նպաստել դրան։ Հաճախ մենք ուշադրություն ենք դարձնում միայն վատ քնին, բայց օգուտ կարող է լինել նաեւ ավելի դրական մոտեցումից»,- ասել է հետազոտության հեղինակներից Մարի-Պիեռ Սենթ-Օնջը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է