• Latest news

Ինչպե՞ս է թոքերի քաղցկեղն արտահայտվում մարմնի տարբեր մասերում

12 հունվարի, 2022  19:34

Թոքերի քաղցկեղի նշանները կարող են երեւալ մարդու մարմնի տարբեր մասերում, հավաստիացնում են բրիտանական Cancer Research UK կազմակերպության մասնագետները։

Նրանց խոսքով՝ այդ ծանր հիվանդությունը սովորաբար վաղ նշաններ չի ունենում, բայց քաղցկեղի զարգացման ընթացքում ախտանշանները ավելի նկատելի են դառնում։

Ամենատարածված ախտանշաններ են համարվում հազը, որը չի անցնում 3 եւ ավելի շաբաթ, ինչպես նաեւ կրծքավանդակի վարակները, որոնք կրկին առաջ են գալիս դեռ նոր ապաքինվելուց հետո։ Թոքերի քաղցկեղի հնարավոր դրսեւորումներից են նաեւ հեւոցը եւ ցավը հազալիս կամ շնչելիս։

Ինչ վերաբերում է  թոքերի քաղցկեղի դրսեւորումներին մարմնի տարբեր մասերում, պացիենտի մոտ կարող են առաջ գալ պարանոցի կամ դեմքի այտուց, ցավ կլլելու ժամանակ կամ կլլման դժվարացում, ուսերի կամ կրծքի ցավ, ինչպես նաեւ մատների արտաքին տեսքի փոփոխություն, որոնք սկսում են հիշեցնել թմբուկի փայտիկներ ծայրերի հաստացման պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել