• Latest news

Ինչպե՞ս կարող է շաքարախտը դրսեւորվել մաշկի վրա

13 հունվարի, 2022  09:40

Շաքարային դիաբետը բացասաբար է ազդում մարդու բոլոր օրգանների, այդ թվում՝ մաշկի վրա։ Այս մասին զգուշացնում են Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի մասնագետները։

Նրանց խոսքով՝ շաքարախտի մասին կարող է վկայել նաեւ անզեն աչքով երեւացող մի ախտանիշ. խոսքը պզուկների նման փոքր կարմիր բշտիկների առաջացման մասին է, որոնք ժամանակի ընթացքում դեղին, կարմիր կամ նույնիսկ շագանակագույն ձվաձեւ բծերի են վերածվում են: Ամենից հաճախ նման վնասվածքները հայտնաբերվում են ոտքի ստորին հատվածի մաշկի վրա: Վնասված տարածքների մաշկը նույնպես կարող է կոշտ կամ այտուցված լինել:

Մաշկաբան Ռեյգան Անդերսոնը նշել է, որ միայն նման մաշկային խնդիրներ ունենալու փաստը չի նշանակում, որ մարդը շաքարախտ ունի։ Սակայն եթե նման խնդիր եք նկատում, ապա խորհուրդ է տրվում դիմել բժշկի՝ դրա պատճառը պարզելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել