• Latest news

Ո՞ր դեղամիջոցներն են անհամատեղելի ալկոհոլի հետ

13 հունվարի, 2022  20:44

Որոշ դեղամիջոցներ անհամատեղելի են ալկոհոլի հետ։ Այս մասին ասել է Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի մոլեկուլյար դեղագործության եւ ռադիոկենսաբանության ամբիոնի գիտաշխատող Վլադիմիր Ռոգովսկին (Ռուսաստան)։

Ըստ «Փրայմ» գործակալության՝ պարացետամոլը, հակաբիոտիկները եւ ստատինները (խոլեստերինը իջեցնող դեղամիջոցներ) չի կարելի համատեղել ալկոհոլի հետ։

Դեղագետի խոսքով՝ այդ դեղամիջոցների հետ մեկտեղ ալկոհոլի նույնիսկ մեկ ընդունումը կարող է բավարար լինել մահացու ելքի համար. ալկոհոլը ուժեղացնում է դեղամիջոցները նյութափոխանակող ֆերմենտների աշխատանքը, ինչպես նաեւ ալկոհոլը կարող է մեծացնել դեղերի կողմնակի ազդեցությունները։

«Արդյունքում թունավոր մետաբոլիտը կարող է արագ կուտակվել, կամ դեղը ավելի վատ կաշխատի, կամ, ընդհակառակը, ազդեցությունը կաճի:Երբեմն հենց մետաբոլիտը դեղամիջոցի հատկություն ունի»,-ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ