• Latest news

Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո

14 հունվարի, 2022  15:47

Ինչի՞ն պետք ուշադրություն դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Այս մասին իրենց խորհուրդներով են կիսվել են «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները։

Նրանց կարծիքով՝ հիվանդության աճը հնարավոր է կասեցնել միայն զանգվածային պատվաստումների միջոցով։ Սակայն նույնիսկ պատվաստումից հետո անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել սեփական առողջությանը։

Նախ, պետք է հիշել, որ պատվաստանյութի ներարկումից հետո իմունային պատասխան կարող է առաջանալ  42 օրվա ընթացքում: Այդ ընթացքում պատվաստված անձը պետք է պահպանի բոլոր նախազգուշական միջոցները։

Մասնագետների կարծիքով՝ պատվաստումներից հետո որոշ մարդկանց մոտ կարող է գրիպի նման համախտանիշ առաջանալ։ Դա օրգանիզմի նորմալ ռեակցիան է, իսկ ինքնազգացողության բարելավման համար կարելի է ջերմությունն իջեցնող եւ հակաբորբոքային դեղամիջոցներ ընդունել:

Մասնագետները նաեւ նշել են, որ պրոցեդուրայից հետո առաջին երեք օրվա ընթացքում կարեւոր է չդիմել ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածության, չայցելել սաունա եւ ալկոհոլ չխմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել