• Latest news

Օրական 7 գրամ ձիթապտղի յուղը նվազեցնում է մահվան վտանգը. հետազոտություն

15 հունվարի, 2022  20:27

Օրական ընդամենը 7 գրամ (կես ճաշի գդալ) ձիթապտղի յուղը նվազեցնում է սրտանոթային, նեյրոդեգեներատիվ եւ շնչառական հիվանդություններից, ինչպես նաեւ քաղցկեղից մահացության վտանգը։ Այս եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները։

Ինչպես գրում է Medportal.ru-ն, հետազոտությունը ցույց է տվել, որ բուսական յուղերով չհագեցած մարգարինն ու կարագը, օրինակ, ձիթապտղով փոխարինելը զգալիորեն բարելավում է առողջության ցուցանիշները։ Գիտնականները նշում են, որ օրական 10 գրամ այլ ճարպեր, ինչպիսիք են մարգարինը, կարագը, մայոնեզը եւ կաթի յուղը ձիթապտղի յուղով փոխարինելը կապված է մահվան ռիսկի 8-34 տոկոսով կրճատման հետ:

«Բժիշկները պետք է հիվանդներին խորհուրդ տան որոշակի յուղերը, ինչպիսիք են մարգարինը եւ կարագը, փոխարինել ձիթապտղի յուղով՝ առողջությունը բարելավելու համար: Մեր հետազոտությունն օգնում է ավելի կոնկրետ առաջարկություններ տրամադրել, որոնք հիվանդները կարող են ավելի հեշտությամբ հասկանալ եւ, հուսով ենք, ներառել իրենց սննդակարգում», - ասում է հետազոտության ղեկավար, փիլիսոփայության դոկտեր Մարթա Գուաշ-Ֆերետը:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են ավելի քան 92 000 մարդու բժշկական տվյալները վերջին 28 տարվա ընթացքում։ Նրանք բոլորն էլ հետազոտվել են 1990 թվականին եւ սկզբնական փուլում սրտանոթային հիվանդություններ եւ քաղցկեղ չեն ունեցել: 4 տարին մեկ կամավորներին հարցնում էին, թե որքան հաճախ են նրանք որոշակի մթերքներ օգտագործում՝ ճարպեր եւ յուղեր, ինչպես նաեւ, թե ինչ ապրանքանիշեր կամ տեսակի յուղեր են նրանք օգտագործել ճաշ պատրաստելու համար եւ ավելացրել սեղանին նախորդ տարի:

Ձիթապտղի յուղի սիրահարներին միավորել են նաեւ այլ գործոններ։ Նրանցից շատերը ֆիզիկապես ավելի ակտիվ էին, ունեին հարավեվրոպական կամ միջերկրածովյան ծագում, ավելի քիչ էին ծխում եւ ավելի շատ թարմ մրգեր եւ բանջարեղեն էին ուտում, քան նրանք, ովքեր քիչ էին ձիթապտղի յուղ օգտագործել: Այս ամենը եւս, անկասկած, նպաստում է մահացության ռիսկի նվազմանը այս խմբում։

Հետազոտության 92000 մասնակիցներից ավելի քան 36000-ը մահացել են 28 տարվա ընթացքում: Երբ հետազոտողները համեմատել են նրանց, ովքեր օրական ավելի քան 7 գրամ ձիթապտղի յուղ էին օգտագործում, փորձի մնացած մասնակիցների հետ, պարզվել է, որ նրանց մահացության մակարդակները զգալիորեն տարբերվում են: Այդպես, սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկը ցածր էր 19 տոկոսով, քաղցկեղից՝ 17 տոկոսով, նեյրոդեգեներատիվ հիվանդություններից՝ 29 տոկոսով, իսկ շնչառական հիվանդություններից՝ 18 տոկոսով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ