• Latest news

Վիտամին D-ն կարող է օգտակար լինել միգրեն ունեցողների համար

16 հունվարի, 2022  11:38

Վիտամին D-ն կարող է ազդել գլխացավի նոպաների եւ ամսվա մեջ գլխացավի օրերի քանակի վրա: Այս մասին հաղորդվում է Չունցինի ավանդական չինական բժշկության հիվանդանոցի բժիշկ Չեն Հուի եւ նրա գործընկերների կողմից վերահսկվող հետազոտությունների համակարգված տեսության մեջ:

Ինչպես նշում է Medportal.ru-ն, միգրենը (կամ հեմիկրանիան) նյարդաբանական հիվանդություն է, որն արտահայտվում է ուժեղ միակողմանի գլխացավով։ Գլխացավի նոպան, որը կարող է նաեւ ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով եւ լույսի ու ձայնի նկատմամբ զգայունության ուժեղացմամբ, սովորաբար տեւում է 4-72 ժամ:

Միգրենը հանդիպում է 5 կնոջից 1-ի եւ 15 տղամարդուց 1-ի մոտ: Միջինը այդ հիվանդությունից տառապում է եվրոպացիների 14%-ը։ Գիտնականները տարբեր ենթադրություններ ունեն այն մասին, թե ինչու է միգրեն առաջանում, սակայն ճշգրիտ պատճառները գիտությանը դեռեւս հայտնի չեն: Հետազոտողները պայքարում են պացիենտների կյանքի որակի համար եւ մշտապես այս հիվանդության բուժման նոր ուղիներ են փնտրում։

Չինացի մասնագետների նոր տեսությունը ներառում է վեց պատահական վերահսկվող հետազոտությունների տվյալներ՝ 301 պացիենտի մասնակցությամբ:

Հետազոտողները պարզել են, որ վիտամին D-ի հավելումը կարող է նվազեցնել գլխացավի ամսական նոպաների քանակը, գլխացավի ամսական օրերի քանակը եւ միգրենի դեպքում կենսագործունեության խանգարումների գնահատման հարցաշարի միավորները՝ համեմատած վերահսկվող խմբի հետ: Ընդ որում, վիտամին D-ի ընդունումը չի ազդում նոպայի տեւողության կամ գլխացավի ծանրության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել