• Latest news

Որքա՞ն կարող է «գոյատեւել» օմիկրոն շտամը տարբեր մակերեսներին

17 հունվարի, 2022  14:35

Վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի մասնագետները գնահատել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի «կենսունակությունը» տարբեր մակերեսներին։ Պարզվել է, որ վիրուսն ամենից արագ ապաակտիվանում է խեցե իրերի մակերեսներին։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, կենտրոնի մասնագետները փորձեր են կատարել՝ պարզելու համար մետաղների, պլաստիկի, խեցե սալերի վրա եւ հանքանյութերից զտված ջրում նույն պայմաններում (օդի 30-40 տոկոս հարաբերական խոնավություն եւ 26-28 ջերմաստիճան) վիրուսի կենսունակությունը պարզելու համար։

Պարզվել է, որ տարբեր մակերեսներին գտնվելու ժամանակ վիրուսի վարակելու կարողությունը ժամանակի ընթացքում նվազում է։ Ամենից արագ վիրուսն ապաակտիվանում է խեցե իրերի վրայից. կենսունակ վիրուսը այլեւս չի հայտնաբերվում 24 ժամ հետո։ Մնացած մակերեսներին վիրուսն ավելի երկար է «ապրում»։

Հետազոտության հեղինակները նաեւ ավելացրել են, որ վարակազերծիչ միջոցների օգտագործումը վարակից ազատվելու արդյունավետ միջոցն է մնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։