• Latest news

Ի՞նչ հիվանդության մասին կարող են վկայել քնի հետ կապված դժվարությունները

18 հունվարի, 2022  23:37

Որոշ դեպքերում քնի հետ կապված դժվարությունները, լինի դա արագ քնելու անկարողություն, թե շատ քնել, կարող է շատ ավելի մեծ առողջական խնդրի նախագուշակ լինել, պնդում է The Independent Pharmacy-ի ավագ բժիշկ Դոնալդ Գրանտը:

Քնի հետ կապված խնդիրների հնարավոր պատճառների թվում նա նշել է խոլեստերինի բարձր մակարդակը. «Հաճախ մարդու մոտ քնելու հետ կապված դժվարությունները կամ անսովոր երկար քունը կարող են վկայել բարձր խոլեստերինի վտանգավոր վիճակի մասին՝ դրսեւորվելով որպես խնդրի վաղ նշաններից մեկը»,- ​​ասել է մասնագետը։
Նրա խոսքով՝ բարձր խոլեստերինի դեպքում մարդու օրգանիզմում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, այդ թվում՝ քնի վրա ազդող փոփոխություններ։

Հարկ է հաշվի առնել, որ նման ախտանիշների առկայությունը պարտադիր չէ, որ վկայի խոլեստերինի մակարդակի հետ կապված խնդիրների մասին, սակայն քնի հետ կապված դժվարություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում դիմել բժշկի եւ մի շարք թեստեր անցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։