• Latest news

Ո՞ր մթերքներն են նվազեցնում սրտի կաթվածի վտանգը

20 հունվարի, 2022  09:45

Որոշ մթերքներ կարող են օգտակար լինել սրտանոթային համակարգի համար, դրանց օգտագործումը նվազեցնում է կաթվածի զարգացման ռիսկը։ Դրանք թվարկել է ննդաբան Լերա Լավսկին:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ աշխարհում մահացության ամենատարածված պատճառը սրտանոթային հիվանդություններն են, այդ պատճառով էլ արյան անոթների առողջության պահպանումը, արյան ճնշման եւ խոլեստերինի մակարդակի վերահսկումն այդքան կարեւոր են։

Մասնագետի խոսքով` արյան անոթների պատերն ամրացնելու համար անհրաժեշտ է վիտամին C օգտագործել: Ամենից շատ այն պարունակվում է մասուրի, թթու կաղամբի, սեւ հաղարջի եւ կիվիի մեջ, եւ այս բոլոր մթերքները խորհուրդ է տրվում ներառել սննդակարգում, եթե դրա համար հակացուցումներ չկան:

Բարձր խոլեստերինը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում ամեն օր հում սոխ եւ սխտոր, ինչպես նաև B խմբի վիտամիններ ուտել, որոնք առկա են հատիկաընդեղենի, ենթամթերքների եւ ամբողջական ալյուրից հացի ջեւ։

Լավսկին նաեւ խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն 3 անգամ կարմիր ձուկ, կտավատի սերմեր եւ սոճու ընկույզ ուտել: Նրա խոսքով՝ ոսկրային արգանակում առկա կոլագենն արյան անոթների պատերի կառուցվածքային տարր է, եւ անոթային համակարգի թուլությունը հաճախ կապված է դրա բացակայության հետ։

Ընկույզներում եւ սերմերում առկա մագնեզիումն օգնում է պահպանել արյան ճնշման նորմալ մակարդակը, ուստի խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել այս մթերքները՝ չմոռանալով դրանց բարձր կալորիականության մասին:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել