• Latest news

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փոխարեն պլացեբո ստացածների երկու երրորդը դժգոհում է տկարությունից

19 հունվարի, 2022  19:35

Կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վախն ազդել մարդկանց ինքնազգացողության վրա պատվաստվելուց հետո։ Պարզվեց՝ կարող է։ Եվ իսրայելցի գիտնականներն ապացուցեցին դա։

Հետազոտողները տեսություն ունեին այն մասին, որ շատ մարդիկ պատվաստումից հետո սպասում են, որ վատանալու են, եւ նրանք իսկապես վատանում էին, բայց իրականում դա կարող է որեւէ կերպ կապված չլինել պատվաստանյութի հետ։

Ինչպես ներկայացնում է Medportal.ru-ն,  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի - ռանդոմացված պլացեբոյի վերահսկվող փորձարկումների նոր մետավերլուծությունում Բեթ Իսրայել Դիակոնիս Բժշկական կենտրոնի (BIDMC) հետազոտողները համեմատել են կողմնակի էֆեկտների հաճախակիությունը, որոնց մասին տեղեկացրել էին պատվաստանյութն ստացած մասնակիցները, կողմնակի էֆեկտների հետ, որնոց մասին տեղեկացրել էին պլացեբո՝ այսինքն դատարկահաբ ստացածները, որը ազդեցություն ունեցող նյութ չի պարունակում։

Իսկական պատվաստանյութ ստացած մարդիկ սպասելիորեն ավելի հաճախ էին պատմում կողմնակի էֆեկտների մասին։ Բայց հետաքրքիր է, որ պլացեբո ստացած մասնակիցները նույնպես հաճախ տեղեկացնում էին գոնե մեկ տհաճ էֆեկտի՝ գլխացավի կամ հոգնածության մասին։

Այս երեւույթը  կարելի է բացատրել այսպես կոչվող «նոցեբոյի էֆեկտով»։ Դա այն է, երբ մարդը տհաճ կողմնակի էֆեկտներ է զգում առանց դեղաբանական էֆեկտի դեղամիջոցներով բուժվելիս, ընդ որում՝ նա մտածում է, թե իսկական դեղ է ստանում։

Այս հետազոտությունում համակարգային տհաճ կողմնակի էֆեկտներ նկատվել են պլացեբո ստացածների 35 տոկոսի մոտ առաջին եւ 32 տոկոսի մոտ՝ երկրորդ չափաբաժնից հետո։ Զգալիորեն ավելի շատ տհաճ  երեւույթներ գրանցվել են պատվաստանյութ ստացածների խմբում, բայց եւ պլացեբոյի խմբում էլ («նոցեբո-ռեակցիա») անցանկալի երեւույթների կողմնակի էֆեկտները կազմել են 76 տոկոս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին եւ 52 տոկոս՝ երկրորդ չափաբաժնից հետո։

Ամենից հաճախ հետազոտությունների պլացեբո ստացած մասնակիցները ունեցել են համակարգային անցանկալի զգացողություններ՝ ամբողջ մարմնին վերաբերող՝ տենդ, գլխացավ եւ հոգնածություն։ Նրանք նաեւ տեղեկացրել են առնվազն մեկ տեղային անցանկալի երեւույթի մասին, օրինակ՝ ցավի, կարմրածության կամ այտուցի։

Համետատության համար. առաջին ներարկումից հետո իսկական պատվաստանյութ ստացածների 46 տոկոսի մոտ առաջ է եկել առնվազն մեկ համակարգային անցանկալի երեւույթ, իսկ նրանց երկու երրորդը տեղեկացրել է առնվազն մեկ տեղային կողմնակի էֆեկտի մասին։ Չնայած այդ խումբը ստացել էր ակտիվ դեղային բուժում, նրանց որոշ անցանկալի երեւույթները կարելի է վերագրել պլացեբոյին կամ, այս դեպքում, նոցեբո-էֆեկտին։ Հատկապես հաշվի առնելով, որ այդ էֆեկտներից շատերը նաեւ նկատվել են պլացեբոյի խմբում, ինչպես նշում են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ