• Latest news

Ինչո՞վ է օգտակար ՄՇՏ յուղը

23 հունվարի, 2022  18:32

ՄՇՏ յուղը (medium-chain triglycerides - միջին շղթայի տրիգլիցերիդներ) ունի մի շարք օգտակար հատկություններ, ներառյալ՝ աղիների աշխատանքի վերականգնումը եւ նյութափոխանակության վրա բարենպաստ ազդեցությունը: Նման կարծիք է հայտնել սննդաբան Օլգա Կովինենկոն։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր բուսական ճարպերը նախընտրում են կենդանականից, սովորաբար ավելի քիչ առողջական խնդիրներ եւ ավելի լավ տեսք են ունենում։

ՄՇՏ յուղը նույնպես բուսական է՝ այն սովորաբար ստանում են կոկոսի յուղից, բայց պարունակում է շատ ավելի շատ միջին շղթայի տրիգլիցերիդներ:

«Սա մի տեսակ դիետիկ յուղ է՝ միջին շղթայի տրիգլիցերիդներով, որոնք չեն կուտակվում ճարպային պաշարների տեսքով, բայց արագ ներծծվում են օրգանիզմի կողմից։ ՄՇՏ յուղը բարենպաստ ազդեցություն ունի նյութափոխանակության վրա, նվազեցնում է ախորժակը եւ բարելավում աղեստամոքսային տրակտի աշխատանքը, նվազեցնում է խոլեստերինը եւ օգնում մագնեզիումի եւ կալցիումի յուրացմանը, հակաօքսիդանտ է եւ ամրացնում է իմունիտետը»,- ասել է Կովինենկոն:

Նրա խոսքով՝ տապակելու համար ամենաօգտակար յուղերը պինդ յուղերն են, քանի որ ծխի բարձր կետ ունեն։ Դրանց թվում են կոկոսի յուղը, կարագը, բադի ճարպը: Իսկ ահա աղցանների եւ սառը ուտեստների համար ավելի լավ է ընտրել հում կամ կենդանի յուղեր։ Եթե այս յուղերը պատրաստվում են կաղնու մամլիչներով, ապա դրանք չեն օքսիդանում մետաղի հետ շփման բացակայության պատճառով:

«Օգտակար են նաեւ սառը մամլման յուղերը։ Ճիշտ է՝ դրանց պատրաստման գործընթացում տարան պետք է մինչեւ 65-90 աստիճան տաքացնել: Տաքացման այս ջերմաստիճանը 5-8 անգամ ցածր է, քան զտված յուղինը»,- ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել