• Latest news

Ինչպե՞ս ազատվել ավելորդ քաշից առանց մեծ ջանքերի. 6 պարզ կանոն

22 հունվարի, 2022  16:14

Սննդաբաններ Ռոնալդ Սմիթը եւ Բիլ Բրեդլին պատմել են 6 պարզ եւ արդյունավետ կանոնների մասին, որոնք կօգնեն նիհարել առանց մեծ ջանքերի։

Ըստ Eat This, Not That!-ի՝ խիստ դիետաները չափազանց հոգնեցնող են մարդկանց մեծամասնության համար: Որպես այլընտրանք՝ դոկտոր Սմիթն առաջարկել է համապարփակ մոտեցում՝ բաղկացած պարզ կանոններից, որոնք բավականին հեշտ է կիրառել առօրյա կյանքում:

Խմել ավելի շատ ջուր

Նախ, ըստ սննդաբանի, կարեւոր է ավելի շատ ջուր խմելը։ Ուտելուց կարճ ժամանակ առաջ մեկ բաժակ ջուր խմելը, ըստ մասնագետի, կօգնի ավելի արագ կշտանալ եւ խուսափել չափից շատ ուտելուց։

Օրվա ընթացքում սովի թեթեւ զգացում

Ըստ սննդաբան Բիլ Բրեդլիի՝ օրվա ընթացքում սովի թեթեւ զգացում պահպանելը արդյունավետ մեթոդ է ավելորդ քաշի դեմ պայքարում։

«Ես կարծում էի, որ այս կանոնը կլինի ամենադժվարը, բայց, ընդհակառակը, պարզվեց, որ ամենապարզն է»,- ասել է նա։

Խորտիկ խնձորով

Բրեդլին խոստովանել է, որ նախկինում սիրում էր ցերեկը քաղցր բան ուտել, բայց հետո նրա կյանքում խնձորներ հայտնվեցին։ Դիետոլոգը ճաշից հետո ընտրում է ամենախրթխրթան ու համեղ խնձորները։ 

Բաց մի թողեք նախաճաշը

Քաշի կորստի մեկ այլ կարեւոր կանոն, ըստ սննդաբանների, նախաճաշը բաց չթողնելն է։ Սմիթը բացատրել է, որ երբ մարմինը պետք է շատ երկար մնա առանց սննդի, այն սկսում է պահեստավորել ճարպը։ 

Ավելի փոքր ափսեներ 

Դուք կարող եք նաեւ օգտագործել ավելի փոքր ափսեներ, որպեսզի սննդի փոքր քանակությունը մեծ չափաբաժնի տեսք ունենա:

«Այս հնարքը ձեր ուղեղին կստիպի մտածել, որ դուք ավելի շատ եք կերել»,- ասել է Սմիթը:

Միջերկրածովյան դիետա

Սննդաբանները նաեւ խորհուրդ են տվել օգտագործել միջերկրածովյան դիետան՝ որպես հավասարակշռված մենյու կազմելու մոդել։ Այս դիետան ներառում է մեծ քանակությամբ բանջարեղենի, մրգերի, ընկույզների, լոբազգիների, չզտված ձիթապտղի յուղի եւ ձկան օգտագործումը: Նման դիետան գրեթե բացառում է հագեցված ճարպեր պարունակող մթերքները, մասնավորապես՝ կաթնամթերքը, միսը եւ թռչնամիսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել