• Latest news

Ինչպե՞ս  օգնել իմունիտետին համավարակի ժամանակ

20 հունվարի, 2022  16:45

Ինչպե՞ս աջակցել իմունիտետին համավարակի ժամանակ։ Ամերիկացի բժիշկ-սննդաբանների խորհուրդները հրապարակել է Eat This, Not That! պարբերականը։

Համավարակի ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել ավելի շատ մթերքներ, որոնք հակաօքսիդանտներ են պարունակում, ինչպես նաեւ լավ քնել եւ օրվա ընթացքում բավական քանակությամբ ջուր խմել։

Ինչպես հավաստիացնում է սննդաբան Էմի Հուդսոնը, հակաօքսիդանտներն օգնում են ամրապնդել իմունիտետը։ Դրանք պարունակվում են ցիտրուսների, նռան եւ հատապտուղների մեջ։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս խմել կանաչ թեյ, քանի որ այն պարունակում է կատեխիններ՝ օրգանական նյութեր, որոնք պաշտպանում են բջիջները ախտահարումներից։

Իմունտիտետին աջակցելու համար խորհուրդ է տրվում նաեւ ավելի շատ մթերքներ ուտել, որոնք վիտամին C են պարունակում, քանի որ այն կարեւոր դեր է խաղում սպիտակ արյան մարմինների ստեղծման համար, որոնք օրգանիզմը մաքրում են վարակներից։

Բավական մեծ քանակությամբ վիտամին C կա կանաչ բանջարեղեններում, օրինակ՝ սպանախի, կաղամբի, բրոկոլիի եւ կանաչ լոբազգիների մեջ։

Բժիշկ Քորթնի Դ՛Անջելոն իր հերթին նշել է, որ իմունիտետին օժանդակելու համար անհրաժեշտ է լավ քնել։

«Քնի ժամանակ օրգանիզմն  արտադրում է մոլեկուլներ, որոնք պայքարում են վարակների դեմ։ Եթե դրանց ստեղծումն ընդհատվում է անբավարար քնի պատճառով, դա կարող է լրջորեն վնասել իմունային համակարգին»,- ասել է մասնագետը։

Կարեւոր է նաեւ ամեն օր բավական քանակությամբ ջուր խմել, քանի որ հեղուկի մակարդակն օրգանիզմում կարեւոր գործոն է նրա նորմալ աշխատանքի համար։

«Ջրազրկումը դանդաղեցնում է իմունային համակարգի աշխատանքը, իսկ իմունիտետի բջիջները դադարում են արտադրվել հարկավոր քանակությամբ»,- ասել է Դ՛Անջելոն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է