• Latest news

«Սպուտնիկ V» պատվաստանյութն ավելի արդյունավետ է օմիկրոն շտամի դեմ, քան Pfizer-ը. հետազոտություն

21 հունվարի, 2022  11:58

«Սպուտնիկ V» պատվաստանյութն ապահովում է ավելի բարձր պաշտպանություն SARS-CoV-2 կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ, քան Pfizer-ի պատվաստանյութը։ Հետազոտության ընթացքում այսպիսի հետեւության են եկել Իտալիայի Սպալանցանի ինստիտուտի գիտնականները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը B.1.1.529 շտամի հանդեպ չեզոքացնող հակամարմինների կրկնակի ավելի շատ տիտր է ցուցաբերել եւ 2,6 անգամ ավելին են եղել պատվաստումից 3 ամիս հետո։ Ռուսական պատվաստանյութը չեզոքացնում է օմիկրոն շտամը ի հաշիվ ուժեղ իմունային պատասխանի ձեւավորման հակամարմինների բարձր մակարդակի պատճառով։ «Սպուտնիկ V»-ով պատվաստվածների 100 տոկոսի մոտ հայտնաբերվել են հակամարմիններ, որոնք արդյունավետորեն չեզոքացնում են օմիկրոն նոր շտամը, 83,3 տոկոս մարդկանց համեմատ, որոնք պատվաստվել են Pfizer-ի պատվաստանյութով։

Մասնագետների խոսքով՝ դա բացատրվում է նրանով, որ «Սպուտնիկ V»-ի ներարկումից հետո առաջ է գալիս վիրուսը չեզոքացնող հակամարմինների ավելի լայն ընդգրկում՝ ի տարբերություն Pfizer պատվաստանյութի, որը հիմնականում անդրադառնում է S-սպիտակուցի առանձնահատուկ էպիտոպների վրա, որոնք խիստ աղավաղված մուտացիաներ են ունենում օմիկրոն շտամում։

Քանի որ S-սպիտակուցում էպիտոպների 80 տոկոսը, որոնք ճանաչվում են CD8+ Т-բջիջների կողմից, չեն խոցվում օմիկրոն տեսակի մուտացիաներից, «Սպուտնիկ V»-ն ձեւավորում է ուժեղ եւ երկարատեւ Т-բջջային իմունային պատասխան եւ, ինչպես ակնկալվում է, կապահովի երկարատեւ պաշտպանություն ծանր դեպքերի եւ հոսպիտալացման դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել