• Latest news

Բնական իմունիտե՞տ, թե՞ պատվաստում. ի՞նչն է ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսից

21 հունվարի, 2022  13:54

Օրգանիզմի բնական պաշտպանությունը COVID-19-ից հետո ավելի ուժեղ է, քան պատվաստման պաշտպանությունը, բայց ամենալավ պաշտպանությունն ապահովում է պատվաստումը արդեն տարած հիվանդությունից հետո։ Այսպիսի կարծիք է հայտնել կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի (ԱՄՆ) համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր, ՌԳԱ բժշկագենետիկական գիտական կենտրոնի ֆունկցիոնալ գենոմիկայի լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող Անչա Բարանովան։

«Ոչ ոք չի կարող պնդել, որ առողջ է եւ երիտասարդ, նշանակում է՝ չի վախենում հիվանդանալուց։ Սա շատ վտանգավոր վիճակախաղ է։ Պատվաստումն անհամեմատ ավելի «հանգիստ» տարբերակ է։ Պետք է, որպեսզի մարդիկ չմտածեն, թե հիվանդանալը եւ ապաքինվելը լավագույն այլընտրանքն է»,- նշել է կենսաբանը ՌԲԿ-ի հետ զրույցում։

Բնական իմունիտետն ավելի լավ է աշխատում, քան իմունիտետը պատվաստումից հետո կարծիքին համամիտ է  նաեւ Հիմնարար եւ տրանսլյացիոն բժշկության Դաշնային հետազոտական կենտրոնի առանձնապես վտանգավոր վարակների լաբորատորիայի ղեկավար, վիրուսաբանության պրոֆեսոր Ալեքսանդր Չեպուրնովը։ Նրա խոսքով՝ անգամ մեկանգամյա պատվաստումը հիվանդությունից հետո ավելի մեծ պաշտպանություն է տալիս, քան երկու չափաբաժինները առանց վարակվելու։ Բնական եւ ներարկումային իմունիտետի համադրումն է հենց անվանվում «սուպերիմունիտետ»։

Գլոբալ վիրուսաբանական ցանցի կենտրոնի տնօրեն եւ ԱՀԿ խորհրդական Կոնստանտին Չումակովն իր հերթին չի համաձայնել այն մտքին, որ բնական իմունիտետն ավելի լավ է արհեստականից։ Նրա խոսքով՝ անգամ կորոնավիրուսային վարակով հիվանդանալուց հետո անհրաժեշտ է պատվաստվել։   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ