• Latest news

Կաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորը

21 հունվարի, 2022  17:55

Առաջին հայացքից աննկատ որոշ նշաններ կարող են կաթվածի նշան լինել, պատմել են ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի մասնագետները։

Իշեմիկ կաթվածը զարգանում է ուղեղի արյունատար անոթների խցանման արդյունքում, ինչը հանգեցնում է բջիջների մահվան։ Երբեմն մարդու մոտ չեն լինում նախազգուշացնող նշաններ։

Հիմնական նշանները, որոնք օգնում են բացահայտել կաթվածը, ներառում են դեմքի փոփոխություններ, օրինակ՝ մարդու ժպտալու անկարողությունը, կամ եթե նրա բերանը կամ աչքերը կախված են:

Նաեւ ախտանիշները կարող են ի հայտ գալ ձեռքերի վրա․ թմրածություն կարող է սկսվել վերջույթներից մեկում, կամ թուլության պատճառով մարդը չի կարողան ձեռքերը բարձրացնել եւ պահել այդ դիրքում։

Երբեմն կաթված ստացած մարդը կարող է շատ զգոն երեւալ եւ չբողոքել որեւէ բանից, բայց կարող է խնդիրներ ունենալ խոսելու կամ հասկանալու հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել