• Latest news

Քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները. Ավանեսյանը՝ նոր սահմանափակումների պատճառով անձնական տվյալների գաղտնիության խախտման մասին

24 հունվարի, 2022  13:13

Քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում, որովհետեւ «քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները»: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է արտահայտել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, Արմեդ համակարգի տարածմանը զուգընթաց նոր սերվերներ են գնվում եւ տեղադրվում՝ մարդկանց տվյալները ապահով պահելու համար: Իսկ ինչ վերաբերվում է բժշկական եւ անձնական տվյալները գաղտնիությանը, ապա «քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները»:

Ավանեսյանի խոսքով, բոլոր սահմանափակումների, պատվաստման սերտիֆիկատի կամ բացասական թեստի արդյունքների ներկայացման նպատակն է զսպել համավարակի տարածումը:

«Երբ դնում ենք կշեռքի վրա մի կողմից հանրային առողջության կարեւոր հարցը, մարդկանց կյանքի հարցը, մյուս կողմից այս սահմանափակումների անհարմարությունները, ես կարծում եմ, ակնհայտ է, հօգուտ ինչի մենք պիտի նայենք», - ասաց նախարարը:

Նշենք, որ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նոր սահմանափակումները եւ պատվաստման կամ ՊՇՌ թեստի տվյալները ցույց տալը անձնական տվյալների գաղտնիության խախտման հետ կապված լուրջ խնդիրներ է առաջ բերում:

«Եթե իմ QR կոդը ամեն սրճարանում սկանավորեն, ապա կկարողանան տեսնել իմ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ անձնագրի համարը։ Լավ, ով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք։ Ո՞վ ա որոշել, որ իմ անձնագրի համարը հանրային տեղեկատվություն ա։ Ու էդ դեպքում էլի բան ավելացրեք էլի մեջը ֊ տան հասցեն, հեռախոսի համարը, սոցքարտ։ Լիքը աշխատելու տեղ կա, բարեշրջելու», - գրել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է