• Latest news

Բազմաթիվ «ստիպված» պատվաստվածներ հետո գալիս, շնորհակալություն են հայտնում. մասնագետ

24 հունվարի, 2022  15:07

Բազմաթիվ մարդիկ «ստիպված» են պատվաստվում կորոնավիրուսի դեմ՝ աշխատանքի բերումով, սակայն որոշ ժամանակ անց նրանք հասկանում են պատվաստման օգուտը եւ գալիս, բժիշկներին շնորհակալություն են հայտնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը:

Նրա խոսքով, բազմաթիվ են դեպքերը, երբ ամբողջ ընտանիքը վարակվում է կորոնավիրուսով, ու չպատվաստված անդամները հիվանդությունը շատ ծանր են տանում, հոսպիտալացվում են, իսկ պատվաստվածները թեթեւ, «ոտքի վրա» են տանում հիվանդությունը եւ արագ ապաքինվում: Նման պացիենտները հետո շնորհակալություն են հայտնում մասնագետներին, ովքեր իրենց պատվաստել էին:

Սամվել Հայրումյանի խոսքով, երկար ժամանակ երկրում պատվաստման դեմ լուրջ հակաքարոզ էր գնում, որը շատերին վախեցնում էր եւ հետ պահում պատվաստվելուց: Հակաքարոզում նույնիսկ որոշ բուժաշխատողներ էին մասնակցում, որոնք չնայած ուղիղ չէին ասում՝ «մի պատվաստվեք», բայց ասում էին, օրինակ, որ պատվաստումից առաջ անհրաժեշտ է հետազոտվել, իսկ մարդկանց դա վախեցնում էր. Նրանք մտածում էին, որ եթե ինչ-որ միջամտությունից առաջ պետք է հետազոտվել, ուրեմն, հավանաբար վտանգավոր միջամտություն է:

Սակայն պատվաստվելուց հետո մարդիկ տեսնում են, որ ոչ մի «վախենալու» բան իրենց հետ չի կատարվում, ավելին, վարակվելու դեպքում նրանք քովիդը շատ ավելի թեթեւ են տանում: Մասնագետի խոսքով, քիչ չեն նաեւ դեպքերը, երբ պատվաստումից որոշ ժամանակ անց կանայք առանց որեւէ խնդիրների հղիանում են:

Ինչպես նշեց բժիշկ Հայրումյանը, մարդիկ կարող են առանց բժիշկի նշանակման դեղատնից գնել դեղեր եւ խմել՝ առանց գիտակցելու, որ այդ դեղերի պատճառով կարող են ծանր բարդություններ լինել, սակայն դրա մասին գրեթե չի խոսվում, իսկ պատվաստման հնարավոր «բարդությունների» մասին ով ասես խոսում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է