• Latest news

«Օմիկրոն»-ի ախտանշանները նման են սեզոնային գրիպի ախտանշաններին, սակայն ի հայտ է գալիս նաև գոտկատեղի արտահայտիչ ցավ

25 հունվարի, 2022  17:00

Արագ տարածվող Covid-19-ի «Օմիկրոն» ենթատեսակը ողջ աշխարհում հանգեցրել է վարակի աննախադեպ աճի. Հետազոտությունների վաղ արդյունքները ցույց են տալիս, որ «Օմիկրոնի» հոսպիտալացման վտանգն ավելի փոքր է, քան «Դելտա» ենթատեսակինը։ Այս մասին հաղորդագրություն եւ տեսանյութ է տարածել Երեւանի պետական բժշկական համալսարանը:

ԵՊԲՀ Դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանի գնահատմամբ` հիվանդացության դեպքերի ավելացումը խոսում է հիվանդության ակտիվացման մասին:

Վարակելիության աստիճանը բարձր է և «Օմիկրոնը» չպետք է անտեսվի որպես «մեղմ» ենթատեսակ:

Ախտանշանները նման են սեզոնային գրիպի ախտանշաններին, սակայն «Օմիկրոն»-ի դեպքում ի հայտ է գալիս նաև գոտկատեղի արտահայտիչ ցավ:

Մասնագետները նշում են, որ հիվանդության բարդացումը կանխելու միակ միջոցը պատվաստումն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել