• Latest news

Պանդեմիայի ժամանակ մարդիկ ավելի հաճախ մղձավանջներ են տեսնում․ հետազոտություն

26 հունվարի, 2022  22:55

Պանդեմիայի ժամանակ մարդիկ ավելի հաճախ մղձավանջներ են տեսնում, ինչը զգալիորեն նվազեցնում է կյանքի որակը եւ քնի պակասը։ Նոր ուսումնասիրության մեջ փորձագետները համեմատել են մարդկանց քնի ցուցանիշները համաճարակի ժամանակ եւ դրանից առաջ:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ հինգ մայրցամաքների 14 երկրներից 34-44 տարեկան 544 մարդ մասնակցել է հարցմանը։

Ինչպես եւ սպասվում էր, համաճարակի ընթացքում քնի որակը զգալիորեն նվազել է բոլոր մասնակիցների  մոտ: Նշվում է, որ բոլորի մոտ քնի ժամանակ ակտիվություն է ցուցաբերվել։ Հատկանշական է, որ հաճախականությունը եւ ակտիվության բարձրացումը անմիջականորեն կապված են եղել COVID-19-ի հետ։ Որքան ծանր է ընթացել հիվանդությունը, այնքան հիվանդի քունն ավելի անհանգիստ է եղել։

Համաճարակի առաջին ալիքի ժամանակ անցկացված մեկ այլ հետազոտության ընթացքում Ֆինլանդիայի հետազոտողները գրանցել են 4200 կամավորների երազների բովանդակությունը։ Արհեստական ​​ինտելեկտը ստեղծել է երազների 33 կլաստեր, այդ թվում՝ 20 մղձավանջային կլաստերներ։

Ըստ գիտնականների՝ դրանց 55%-ն ուղղակիորեն կապված է եղել համաճարակի հետ։ Մարդիկ տեսել են երազում, որ վարակվել են կամ իրենց տարեց ազգականներից մեկը հիվանդացել է կամ ինչ-որ մեկը մղձավանջի մեջ տեսել է սոցիալական հեռավորության խախտում եւ անձնական պաշտպանության միջոցների հետ կապված խնդիրներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել