• Latest news

11 հետաքրքիր փաստ հակաբեղմնավորիչների մասին

3 սեպտեմբերի, 2014  23:46

Առողջապահական ոլորտը ներկայացնող փորձագետները միաձայն պնդում են, որ կանանց առաջարկվող՝ ծնելիության վերահսկմանը միտված բոլոր միջոցները՝ ներառյալ օրալ հակաբեղմնավորիչները, ներարգանդային պարույրները եւ մաշկային սպեղանիները, անցանկալի հղիության առաջացման ռիսկի նվազեցմանը միտված ամենաանվտանգ եւ արդյունավետ այլընտրանքն են ներկայացնում: Այդուհանդերձ, կանայք պետք է, նախքան հիշյալ միջոցներին դիմելը, ամեն ինչ իմանան կոնտրացեպցիայի մասին, զգուշացնում է Medical Daily-ն: Այդ նպատակով էլ ստորեւ 11 հետաքրքիր փաստ ենք ներկայացնում, որոնք շատերի համար նորություն կարող են լինել:

1. Ծնելիության վերահսկողություն իրականացնող կանանց մոտ, տղամարդկային գրավչության տեսանկյունից, ճաշակի փոփոխություն կարող է առաջանալ:

2. Անցանկալի հղիության առաջացման դեպքերի 95 տոկոսի պարագայում իրավիճակի մեղավորը հակաբեղմնավորիչ միջոցների անհետեւողական կիրառումն է:

3. Հակաբեղմնավորիչ միջոցները քաշի փոփոխություն չեն կարող հրահրել:

4. Օրալ հակաբեղմնավորիչներ օգտագործող կանանց մոտ ավելի քիչ ակնե, ցավի զգացողություն, դաշտանային հոսք, ավելորդ մազեր, քաղցկեղի, արտարգանդային հղիության եւ որեւէ բորբոքային հիվանդության առաջացման ռիսկ, ինչպես նաեւ օստեոպորոզից բացարձակ պաշտպանություն կարող է նկատվել:

5. Թեւ ԱՄՆ բնակչուհիների մեծ մասը նախընտրում է օրալ հահաբեղմնավորիչներ օգտագործել, աշխարհի մակարդակով ծնելիության վերահսկման ամենատարածված միջոցը ներարգանդային պարույրն է համարվում:

6. Յուրաքանչյուր՝ մեկ ամսվա համար նշանակվող 28 օրալ հակաբեղմնավորիչներից 7-ը, մեծ ի մասամբ, պլացեբո են հանդիսանում:

7. Օրալ հակաբեղմնավորիչների օգնությանը կարող եք ցանկացած ժամանակահատվածի ընթացքում դիմել. այստեղ որեւէ սահմանափակում գոյություն չունի:

8. Դարեր առաջ կանայք, ծնելիության վերահսկման նպատակով, հովանոցավորների ընտանիքը ներկայացնող մշակաբույսերից մեկի՝ սիլֆիումի օգնությանն էին դիմում: Այսօր այն այլեւս գոյություն չունի:

9. Աղավնիների եւ սագերի ծնելիության վերահսկմանը միտված միջոցներ եւս գոյություն ունեն:

10. Կանանց համար նախատեսված հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման պարագայում տղամարդկանց մոտ կրծքագեղձի աճ, դիմային մազերի կորուստ, ամորձիների չափի փոքրացում եւ սեռական ցանկությունների անկում կարող է նկատվել:

11. Ներկայումս գիտահետազոտական աշխատանքներ են ընթանում՝ տղամարդկանց համար եւս ծնելիության վերահսկողություն ենթադրող միջոցների մշակման նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է