• Latest news

Կորոնավիրուսից ապաքինվածների մոտ բարձր է շաքարախտի զարգացման ռիսկը․ ուսումնասիրություն

23 մարտի, 2022  19:46

Կորոնավիրուսից ապաքինվածների մոտ բարձր է երկրորդ տեսակի շաքարախտի զարգացման ռիսկը։ Այս մասին վկայում են գերմանացի գիտնականների հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Diabetologia ամսագրում։

Ըստ EurekAlert!-ի՝ հետազոտության հեղինակները վերլուծել են 8,8 միլիոն պացիենտների տվյալներ, որոնց հետեւել են մինչեւ 2021թ․ հուլիսը: Որպես վերահսկիչ խումբ՝ հետազոտողները ընտրել են վերին շնչուղիների սուր վարակներով տառապող մարդկանց։ Հիվանդների երկու խմբերն էլ համեմատվել են ըստ սեռի, տարիքի, բժշկական ապահովագրության։

Ուսումնասիրության ընթացքում 35 865 մարդու մոտ ախտորոշվել է COVID-19, մինչդեռ վարակի ժամանակ շաքարախտի դեպքերը եղել են 15,8՝ ՍՇՎ-ով տարեկան 12,3-ի դիմաց։

Հետազոտողների խոսքով՝ մարդու ենթաստամոքսային գեղձը կարող է թիրախ դառնալ SARS-CoV-2-ի համար։ Կորոնավիրուսից ապաքինվելուց հետո հիվանդների մոտ նկատվել է բետա բջիջներում գլյուկոզայի սեկրեցիայի նվազում։ Բացի այդ, COVID-19-ից հետո որոշ հիվանդների մոտ ձեւավորվել է ինսուլինի նկատմամբ դիմադրողականություն եւ  արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացում, թեեւ նրանք շաքարախտ չեն ունեցել։

Նաեւ SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է հանգեցնել մեծ քանակությամբ պրոբորբոքային ազդանշանային նյութերի արտազատմանը, որոնք կոչվում են ցիտոկիններ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել