• Latest news

Հնարավո՞ր է արդյոք 2-րդ տիպի շաքարախտը բուժել ուլտրաձայնով

8 ապրիլի, 2022  16:37

Միջազգային գիտնականների խումբն առաջարկում է օգտագործել ուլտրաձայնը 2-րդ տիպի շաքարախտի ոչ ինվազիվ բուժման համար։ Նոր հետազոտության արդյունքները նկարագրված են Nature Biomedical Engineering-ում:

Յեյլի բժշկական դպրոցի անձնակազմը եւ նրանց միջազգային գործընկերները ցանկանում էին արյան կանոնավոր թեստերի, ինսուլինի ներարկումների եւ դեղորայքի միջոցով շաքարախտը վերահսկողությունից դուրս պահելու միջոց գտնել: Նրանց հետազոտությունները շարունակվել են 6 տարի։

Վերջին փորձարկումներում հետազոտողները ուսումնասիրել են ուլտրաձայնի ազդեցությունը մարմնի հատուկ նեյրոմետաբոլիկ ուղիների վրա՝ կանխելու կամ կասեցնելու համար 2-րդ տիպի շաքարախտի զարգացումը երեք տարբեր նախակլինիկական մոդելներում: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա ուլտրաձայնի ազդեցությունը դրական արդյունքներ է ցույց տվել նախակլինիկական փորձարկումներում, ուստի այժմ գիտնականները սպասում են հետազոտության նոր փուլի։

Փորձագետները նաեւ հետագայում կուսումնասիրեն այլընտրանքային չափաբաժինների ազդեցությունը, ինչպիսիք են ուլտրաձայնային զարկերակի տեսակը եւ բուժման տեւողությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել