• Latest news

Ինչպե՞ս կարող են դիմահարդարման նյութերը եւ տապակները մեծացնել կանանց դիաբետով հիվանդանալու վտանգը

13 ապրիլի, 2022  13:58

Դիմահարդարման եւ այրվելուց տապակները պաշտպանող նյութերում պարունակվող քիմիական տարրերը 2 անգամ ավելացնում են կանանց՝ շաքարային դիաբետով հիվանդանալու վտանգը։ Այսպիսի եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները։

Հետազոտողները հայտնաբերել են, որ միջին տարիքի կանանց արյան մեջ նկատվել է այնպիսի նյութերի բարձր պարունակություն, որոնք շատ անգամ մեծացնում են վտանգավոր մետաբոլիկ խանգարման առաջացման հավանականությունը։ Խոսքը պեր- եւ պոլիֆտորալկալիական նյութերի (ՊՖՆ) մասին է, որոնք համարվում են «հավերժ», քանի որ ստեղծված են այն բանի համար, որպեսզի երբեք չտրոհվեն շրջակա միջավայրի պայմաններում։

Մասնագետները մոտավորապես 5 000 քիմիական նյութ կապում են առողջական բազմաթիվ խնդիրների հետ, ներառյալ հիպերտոնիան, ժառանգական արատները եւ քաղցկեղը։ Ժամանակի առումով վերջին հետազոտությունը ներառել էր 42-52 տարեկան ավելի քան 3 300 կանանց, որոնց արյունն ուսումնասիրվել էր դեռեւս 1996-1997թթ. եւ ուսումնասիրությունը շարունակվել էր մինչեւ 2017թ.։ Հետազոտողները ստուգել են նրանց արյունը՝ պարզելու համար տարբեր քիմիական բաղադրիչների, ներառյալ  ՊՖՆ-ի առկայությունը դրանում։

Այդ նյութերի բարձր խտությունը շիճուկում կապված է եղել դիաբետի առաջացման բարձր վտանգի հետ։ Ընդ որում՝ տարբեր աղբյուրներից այդ բաղադրիչների կուտակման ներգործությունն ավելի վտանգավոր է եղել, քան դրանց առանձին ներգործության դեպքում, նշվել է հետազոտությունում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է