• Latest news

Սոցիալական ստատուսի եւ ուղեղի կառույցի միջեւ անմիջական կապ է գործում

3 սեպտեմբերի, 2014  20:53

Որոշ մարդիկ հակված են իրենց ընկերներին եւ ընտանիքի անդամներին «ալֆա» եւ «բետա» բնութագրիչներով նկարագրել, թեեւ շատերն էլ կարծում են, թե սոցիալական վարքագծի նման տարանջատումը գլխավորապես շների եւ մի շարք այլ կենդանիների նկատմամբ է կիրառելի, բայց ոչ՝ մարդկանց: Ի վերջո, կախված միջավայրից՝ մարդ արարածը կարող է տրամագծորեն տարբեր վարքագիծ դրսեւորել: Այդուհանդերձ, ինչպես Օքսֆորդի համալսարանականներն են պարզել, սոցիալական ստատուսի եւ ուղեղի կառույցի միջեւ անմիջական կապ է գործում, առնվազն՝ մակակա կապիկների պարագայում: Դոմինանտ արուների մոտ գիտնականները, սուբորդինատների հետ համեմատությամբ, ուղեղի հիմնական հատվածների առավել չափեր եւ դրանց միջեւ՝ առավել արդյունավետ գործող կապեր են հայտնաբերել, հաղորդում է Medical Daily-ն:

«Սոցիալական ստատուսը խմբային կյանքով ապրող պրիմատների համար կարեւոր չափանիշ է հանդիսանում: Այդ տեսանկյունից ուղեղի կառույցում առկա տարբերությունների բացահայտումը կարող է լուրջ քայլ լինել՝ սոցիալական վարքագծի տարբեր մոդելների եւ դրանց հետեւանքներին հանգեցնող նյարդային մեխանիզմների մասին առավել խորը պատկերացնում կազմելու ճանապարհին», - նշել են գիտահետազոտական խմբի անդամները:

Ուղեղի հատվածները եւ սոցիալական վարքագիծը

Դոկտոր ՄարիԱնն Նունանի գլխավորությամբ գործող համալսարանականները ի սկզբանե այն հիպոթեզն են առաջ քաշել, թե պրիմատների մոտ սոցիալական ստատուսին վերագրվող տարբերությունները կարող են ուղեղի՝ սոցիալական եւ էմոցիոնալ վարքագծի համար պատասխանատու ներկեղեւային՝ օրգանի արտաքին շերտից՝ գլխուղեղի կեղեւից ցած ընկած առավել պրիմիտիվ հատվածներում առկա կառուցվածքային տարբերությունների արդյունքը լինել: Հիպոթեզի հաստատումը գտնելու նպատակով, գիտնականները, մագնիսառեզոնանսային պատկերման օգնությամբ, մեկ ամբողջական խումբ կազմող 25 կապիկների ուղեղի կառույցն ու գործառույթներն են ուսումնասիրել:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ դոմինանտ կենդանիների մոտ ուղեղի երեք հատվածներ՝ նշիկը, կարի կորիզը եւ հիպոթալամուսը առավել մեծ չափերով եւ առավել արդյունավետ գործող փոխկապակցվածությամբ են աչքի ընկնում: Նախընթաց հետազոտությունների արդյունքում վկայություններ էին ձեռք բերվել առ այն, որ նշիկը սոցիալական եւ էմոցիոնալ բնույթի տեղեկատվության մշակման, իսկ կարի կորիզն ու հիպոթալամուսը՝ նյարդային հաղորդիչների եւ հորմոնների, այդ թվում՝ տրամադրության վրա ազդեցությամբ հայտնի սերոտոնինի եւ օքսիտոնինի վերահսկման գործառույթ են իրականացնում:  Մագնիսառեզոնանսային պատկերման արդյունքում պարզվել է, որ ուղեղի մեկ այլ՝ հովանոցային հատված էլ, որ ստրիատում անվամբ է հայտնի, սուբորդինատ կենդանիների մոտ է մեծ չափերով աչքի ընկնում: Նախընթաց հետազոտություններով պարզել էր, որ այն այլընտրանքների եւ գործողությունների արժեքի գնահատման տեսանկյունից է լուրջ դերակատարում ապահովում:

«Այստեղ երկու տարբերակ է գործում: Կամ կոնկրետ սոցիալական դիրքն է ուղեղի որոշ հատվածների առավել հաճախակի օգտագործման հանգեցնում, ինչը կարող է դրանց չափերի մեծացման պատճառ դառնալ, կամ էլ ուղեղի կոնկրետ կառույցով ծնված մարդիկ որոշակի սոցիալական դիրք ձեռք բերելու հակում են դրսեւորում: Մեր եզրահանգումն այն է, որ բնածին հատկանիշները եւ կյանքի փորձը համատեղ ազդեցություն են ապահովում՝ սոցիալական ենթատեքստով համարժեք վարքագծի ձեւավորման համար: Ուղեղը մարդու իրականությունը որոշելու, իսկ իրականությունն էլ՝ ուղեղը փոխելու հատկությամբ են աչքի ընկնում», - նշել է դոկտոր Նունանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է