• Latest news

Սրտի ի՞նչ հիվանդություններ կարող են սպառնալ ալերգիա ունեցողներին

15 ապրիլի, 2022  15:48

Ալերգիա ունեցողների մոտ ավելի մեծ է հիպերտոնիայի եւ սրտի հիվանդությունների առաջացման վտանգը։ Այս մասին նախազգուշացրել են Շենչժենի համալսարանի (Չինաստան) գիտնականները։

Մասնագետներն ուսումնասիրել են 18-57 տարեկան 10 000 մարդու տվյալները։ Նախագծի մասնակիցներից յուրաքանչյուրը տառապում էր ալերգիայի ինչ-որ տեսակով՝ սննդային, մաշկային կամ շնչական։ Փորձարկվողների հետազոտումներն ու զննումները ցույց են տվել, որ 39 եւ ավելի մեծ տարիքի մարդիկ, որոնք ալերգիա են ունեցել, ավելի շատ են ենթակա եղել սիրտ-անոթային հիվանդությունների առկայության վտանգին։ Մասնավորապես, ալերգիայով մարդիկ ավելի շատ են հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդության հակում ունեցել։

Գիտնականների խոսքով՝ ալերգիա ունեցողների այս հակումը կարող է բացատրվել հակահիստամինային դեղերով բուժմամբ, ավելի ճիշտ՝ դրանց կողմնակի ազդեցություններով։ Այդ դեղերը կարող են նեղացնել անոթները, ինչը կնպաստի դրանց պատերի վրա արյան ճնշման բարձրացմանը։ Հաշվի առնելով հակահիստամինային դեղերի այս առանձնահատկությունը՝ ալերգիա ունեցող մարդկանց, որոնք ընդունում են այդ դեղերը, գիտնականները խորհուրդ են տալիս հետազոտել սրտի վիճակը՝ պարզելու համար հնարավոր իշեմիան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել