• Latest news

Կարելի՞ է արդյոք պաղպաղակ ուտել անգինայի ժամանակ

19 ապրիլի, 2022  21:43

Անգինայի ժամանակ չի կարելի ընդհանրապես հրաժարվել պաղպաղակից, կարծում է օտոլարինգոլոգ Իրինա Գրիգորեւան (Ռուսաստան)։

Նրա խոսքով՝ պաղպաղակից հրաժարվելու ողջամիտ պահանջներ իրականում չկան։

«Սառը գործոնն ուղղակիորեն չի ազդում կոկորդի միկրոֆլորայի վրա։ Այսինքն՝ եթե կոկորդում ունեք A խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկ, ապա նույնիսկ ամռանը հնարավոր է կոկորդի ցավի կրկնություն՝ անկախ նրանից՝ պաղպաղակ կերել եք, թե՝ ոչ»,-ասել է մասնագետը։

Ոմանք, ըստ մասնագետի, հաշվի չեն առնում այն ​​մեղմ ցավազրկող ազդեցությունը, որը կարող է ունենալ սառը պաղպաղակը կոկորդի ցավի վրա։ Այսինքն՝ չափավոր քանակությամբ պաղպաղակ ուտելը կարող է նույնիսկ օգտակար լինել վիրուսային վարակի դեպքում:

Քրոնիկ տոնզիլիտով հիվանդները, ըստ բժշկի, հաճախ պաղպաղակ են ուտում՝ ախտանշանները թեկուզ կարճ ժամանակով թեթեւացնելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է