• Latest news

Ինչպե՞ս է ուղեղի աշխատանքը փոխվում շաքարախտի ժամանակ

19 ապրիլի, 2022  15:40

Շաքարախտն ազդում է ոչ միայն նյութափոխանակության, այլեւ նաեւ օրգանիզմում բազմաթիվ այլ գործընթացների, այդ թվում՝ ուղեղի աշխատանքի վրա: Սիբիրի պետական ​​բժշկական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են շաքարախտի ազդեցությունն ուղեղի ճանաչողական ֆունկցիաների վրա՝ օգտագործելով ՄՌՏ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuroscience and Behavioral Physiology ամսագրում։

Գիտնականներն իրենց հետազոտության համար օգտագործել են տրակտոգրաֆիա։

Գիտնականների կարծիքով՝ այս տեխնիկան ցույց է տվել իր արդյունավետությունը եւ այսօր արդեն կարող է ներդրվել կլինիկական պրակտիկայում։

Ria.ru-ի փոխանցմամբ՝ հետազոտողները պարզել են, որ տրակտոգրաֆիան կարող է արդյունավետորեն հետեւել այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում տարբեր տեսակի շաքարախտով հիվանդների մոտ հիվանդության զարգացման ժամանակ։

Գիտնականների կարծիքով՝ ներկայումս առաջարկվող մեթոդի անալոգներ չկան։ Այլ մեթոդներով հնարավոր չէ գնահատել ուղեղի նուրբ կառուցվածքը։ Տրակտոգրաֆիայի միջոցով ախտորոշումը թանկ չէ, դրա համար անհրաժեշտ է միայն ՄՌՏ սարք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է