Գիտական, տեխնիկական եւ բժշկական տեղեկատվական արտադրանքների եւ ծառայությունների առաջատար միջազգային մատակարարը Elsevier-ը մշակել է «կանացի ամենաառաջադեմ 3D մոդելը, որը երբեւէ գոյություն է ունեցել», հայտնում է Fox News-ը։
«Սա առաջին անգամն է, որ կին մոդել է ստեղծվում այս մակարդակի դետալներով՝ կնոջն ամբողջությամբ ներկայացնելու համար, այլ ոչ թե տղամարդու անատոմիայի որոշ հատվածներ կանացի հատկանիշներով փոխարինելու»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Elsevier-ը պնդում է, որ կանացի 3D մոդելն ունի հետեւյալ հստակ տարբերությունները տղամարդու անատոմիական մոդելներից՝
- Ոսկրային համակարգը հաշվի կառնի փոփոխությունները, որոնք արտացոլում են կանանց բնորոշ ոսկրային անկյունները եւ ցույց են տալիս տարբերություններ տղամարդկանցից տարբերվող հատվածներում, ներառյալ՝ կոնքը եւ գանգը:
- Մկանների ճշգրիտ պատկեր: Յուրաքանչյուր մկանի համար մկանային զանգվածի ընդհանուր քանակը կրճատվել է մոտավորապես 30 տոկոսով` տղամարդկանց եւ կանանց ժողովրդագրությունը համեմատող ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:
Հրապարակման մեջ ասվում է, որ կրծքագեղձի հյուսվածքը կարող է «կտրվել» կիսով չափ կամ քառորդով, որպեսզի ուսանողին կամ ուսուցչին հնարավորություն ընձեռվի տեսնել հիմքում ընկած հյուսվածքը կրծքագեղձերի ավելի ճշգրիտ բաշխմամբ եւ ներկայացմամբ: Վերանախագծվել են նաեւ ներքին եւ արտաքին սեռական օրգանների վերարտադրողական օրգանները։
- Համեմատական ֆունկցիոնալություն: Հրապարակման մեջ ասվում է, որ օգտատերերը կարող են անցնել արական եւ իգական մոդելների միջեւ, որպեսզի կարողանան համեմատել տարբեր կառույցներ եւ համակարգեր:
Զեկույցում նշվում է նաեւ, որ կանանց 3D անատոմիան մանկավարժներին առաջարկում է ուսուցման ավելի համապարփակ մոտեցում եւ հնարավորություն է տալիս նրանց հեշտությամբ անցնել կանանց եւ տղամարդկանց անատոմիայի միջեւ համեմատական նպատակների համար իրենց ուսումնական ծրագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր