• Latest news

Ուտելիքի առաքման հավելվածը եւ օնլայն խաղերը երեխաների ճարպակալում կարող են առաջացնել. ԱՀԿ

4 մայիսի, 2022  14:47
Երեխաներն օգտագործում են ուտելիքի առաքման հավելվածներ եւ շատ են զբաղվում առցանց խաղերով, ինչը Եվրոպայում նրանց ճարպակալման պատճառ կարող է դառնալ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
ԱՀԿ-ի տվյալներով՝ եվրոպական ոչ մի երկիր ի վիճակի չէ մինչեւ 2025թ. կանգնեցնել ճարպակալման աճը։
Մեծահասակների մոտ 60 տոկոսը եւ երեխաների մեկ երրորդը տառապում են ավելորդ քաշից կամ ճարպակալումից, կորոնավիրուսի համավարկն, իր հերթին, խորացրել է այս խնդիրը, նշել է BBC News-ը։
ԱՀԿ-ի 2022թ. Եվրոպական տարածաշրջանային զեկույցում նշվել է, որ ավելորդ քաշի եւ ճարպակալման ցուցանիշները հասել են «համաճարակաբանական համամասնության», ընդ որում՝ միայն Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում ճարպակալումից տառապող մեծահասակների թիվն ավելի բարձր է, քան Եվրոպայում։
Խնդրի պատճառով Եվրոպայում ամեն տարի մահանում է 1,2 մլն մարդ (մահերի 13 տոկոսը), ամեն տարի քաղցկեղի առնվազն 200 000 նոր դեպք է գրանցվում։
Օրգանիզմում ճարպի չափից շատ քանակությունը բարձրացնում է շատ հիվանդությունների առաջացման վտանգը, ներառյալ քաղցկեղի 13 տեսակները, 2-րդ տեսակի դիաբետը, սրտի եւ թոքերի խնդիրները։ Դա նաեւ հաշմանդամության հիմնական պատճառն է, նշվել է զեկույցում։
Եվրոպայում թվայնացված սննդային միջավայրը ազդում է այն բանի վրա, թե ինչ, երբ եւ ինչպես են մարդիկ ուտում։ Այդ միջավայրը պետք է ավելի մանրազնին վերահսկվի, նշվել է զեկույցում։
Բրիտանացի հետազոտողների համաձայն՝ առաքվող ուտելիքը նշանակում է օրական միջինը 200 կալորիա ավելի, քան տանը պատրաստվածը։ Մեկ շաբաթվա ընթացքում դա կարող է նշանակել, որ երեխան օգտագործում է հավելյալ օրական սննդաբաժնին համարժեք կալորիաներ։
Բայց Ճարպակալման վերաբերյալ եվրոպական կոնգրեսում ներկայացված զեկույցում նշվել է նաեւ այն մասին, որ ուտելիքի օնլայն առաքումների համակարգերը կարող են օգտագործվել սննդակարգի բարելավման, առողջ սննդի եւ բարեկեցության բարձրացման նպատակներով։
Առցանց խաղերը, որոնք մեծ տարածում ունեն երեխաների շրջանում, նույնպես կապված են սնվելու վատացման, անառողջ վարքի եւ ակտիվ գործունեության նվազման հետ։
Ամբողջ Եվրոպայում ավելորդ քաշը կամ ճարպակալումը ազդում է.
  • 5 տարեկանից ցածր երեխաների 8 տոկոսի վրա,
  • 5-9 տարեկան երեխաների 29 տոկոսի վրա,
10-19 տարեկան երեխաների 5 տոկոսի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է