• Latest news

Երեք ապացուցված, մատչելի մթերք՝ քաղցկեղի ռիսկի նվազեցման համար. Ուռուցքաբանի խորհուրդները

5 մայիսի, 2022  14:42

Ուռուցքաբան Իվան Կարասեւը խոսել է երեք «պարզ եւ մատչելի» մթերքների մասին, որոնք արդյունավետորեն օգնում են նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, գրում է «ՄեդիկՖորում»-ը:

«Կան պարզ եւ մատչելի մթերքներ։ Փորձերի միջոցով հաստատվել է, որ որոշակի ապրանքների կանոնավոր օգտագործումն օգնում է նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը»,- իր բլոգում ասել է Իվան Կարասեւը։
Բժիշկը նշել է, որ այդ մթերքներից մեկը սխտորն է։

Նրա խոսքով՝ այս կծու բանջարեղենի օգտագործումն անհատական ​​հակացուցումների բացակայության դեպքում օգտակար հակաքաղցկեղային սովորություն է համարվում։

Սխտորի միացություններն ուժեղացնում են պաշտպանությունն այնպիսի ուռուցքաբանական հիվանդությունների առաջացման դեմ, ինչպիսիք են մաշկի, հաստ աղիքի եւ թոքերի չարորակ ուռուցքները:
Մեկ այլ ապացուցված եւ հասանելի մթերք է բրոկկոլին, որը հզոր հակաօքսիդանտներ է պարունակում։ Ուռուցքաբանը պատմել է, որ այս մթերքի օգտագործումն օգնում է կանխել կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը։

Բժիշկը նաեւ խորհուրդ է տալիս ավելի հաճախ ցիտրուսային մրգեր օգտագործել։ Մասնավորապես՝ գրեյպֆրուտներ, որոնք մոնոտերպեն նյութեր են պարունակում։

«Մոնոտերպեններն օգնում են նվազեցնել քաղցկեղի բոլոր տեսակների վտանգը՝  օրգանիզմից հեռացնելով քաղցկեղածին նյութերը»:

Իր հերթին կիտրոնի, նարնջի օգտագործումը խթանում է լիմֆոցիտների՝ իմունային համակարգի բջիջների ակտիվությունը, որոնք պայքարում են քաղցկեղի բջիջների դեմ։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։