• Latest news

Գիտնականները նշել են նիհարելու համար անարդյունավետ սննդակարգի մասին

6 մայիսի, 2022  12:39

New England Journal of Medicine ամսագրի իրականացրած հետազոտության համաձայն՝ ընդհատումներով քաղցելու սննդակարգն իրականում արդյունավետ չէ։ Այն ավելի արդյունավետ չէ, քան կալորիաների սովորական ամենօրյա պահպանումը, գրել է Eat This, Not That!-ը։

Հետազոտության ընթացքում գիտնականները ճարպակալում ունեցող 139 պացիենտի պատահական սկզբունքով բաշխել են սնվելու ժամանակային սահմանափակմամբ (որը հայտնի է նաեւ որպես ընդհատուն քաղց) եւ կալորիաների սահմանափակմամբ խմբերում։ Սնվելու սահմանափակ ժամանակով խմբին թույլ է տրվել ուտել միայն 08.00-ից մինչեւ 16.00-ն։ Մյուս խումբը պարզապես ամեն օր ենթարկվել է կալորիաների սահմանափակման՝ առանց  ժամանակի որեւէ հատվածում չսնվելու անհրաժեշտության։ Մեկ տարվա ընթացքում երկու խմբերը պետք է պահեին կալորիաները օրական 1 500-1 800-ի սահմաններում՝ տղամարդիկ եւ 1 200-1 500-ի սահմաններում՝ կանայք։

Քաշի միջին կորուստը ժամանակի սահմանափակմամբ խմբում կազմել է 8,0 կիլոգրամ, իսկ կալորիականության սահմանափակմամբ խմբում՝ 6,3: Ուսումնասիրության արդյունքները հաշվի են առել նաեւ գոտկատեղի լայնքը, մարմնի զանգվածի ինդեքսը, օրգանիզմում ճարպի քանակությունը, մարմնի նիհար զանգվածը, զարկերակային ճնշումը եւ մետաբոլիկ ռիսկի գործոնը։

Պարզվել է, որ ճարպակալում ունեցող պացիենտների մեջ սնվելու ժամանակային սահմանափակման ռեժիմը ավելի օգտակար չի եղել մարմնի զանգվածի, ճարպի կորստի կամ մետաբոլիկ ռիսկի գործոնների առումով, քան կալորիաների ամենօրյա սահմանափակման դեպքում։

Բացի այդ, խմբերի միջեւ էական տարբերություններ չեն եղել հետազոտության ժամանակ առաջացած անսպասելի բժշկական խնդիրների քանակի առումով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ