• Latest news

Ինչո՞վ է օգտակար վիտամին D-ն եւ ինչպե՞ս լրացնել դրա մակարդակն օրգանիզմում  

8 մայիսի, 2022  13:44

D խմբի վիտամիններն անփոխարինելի են օրգանիզմի համար: Այն չի կարող բավարար քանակության արտադրել այդ վիտամինները եւ հավելյալ ընդունման կարիք ունի՝ որոշակի մթերքների կիրառման եւ արեւի տակ գտնվելու միջոցով, գրում է Planet Today-ը:

Օրգանիզմում փոխակերպումների բարդ շղթա է տեղի ունենում: Եթե D2 վիտամինը հնարավոր է ստանալ սննդի միջոցով, ապա D3 վիտամինն արտադրվում է միայն դեպքում, երբ մարդ բավականաչափ արեւի լույս է ստանում:

Առանց D3 վիտամինի հնարավոր չէ իմունիտետի բնականոն գործունեությունը: Հենց դա է նպաստում հակամարմինների արտադրմանը  տարատեսակ հիվանդությունների դեմ, այդ թվում՝ այնպիսի վիրուսներով պայմանավորված, որոնց դեմ դեղամիջոցներ չկան:

Այդ վիտամինի պակասի դեպքում մարդ դառնում է թույլ, հոգնած, ինչպես նաեւ նրա մոտ անհանգստություն, անքնություն, դեպրեսիվ վիճակ է ի հայտ գալիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է