• Latest news

Շատ օգտագործվող ի՞նչ մթերքներ են արագացնում ծերացումը

9 մայիսի, 2022  13:47

Երիտասարդացնող արդյունք ունեցող մթերքների կողքին կան նաեւ այնպիսիները, որոնք օրգանիզմում հակառակ պրոցեսին են նպաստում, գրել է «Аргументы и факты»-ն։

Բժշկության պրոֆեսոր Ալլա Պոգոժեւայի խոսքով՝ ծերացումը կապված է տարիքային հիվանդությունների առաջացման հետ։ Նախ՝ դրանք սիրտ-անոթային, օնկոլոգիական հիվանդություններն են եւ կատարակտան։ Դրանց կանխարգելման համար պետք է սահմանափակել հագեցած կենդանական ճարպերը սննդակարգում։ Դրանք շատ են տավարի, ոչխարի, խոզի մսի մեջ, ուստի դրանց օգտագործումն ավելի լավ է սահմանափակել։

Կաթնայուղը նույնպես պարունակում է շատ հագեցած ճարպաթթուներ (1,5 տոկոս կեֆիրի եւ կաթի, 5 տոկոս կաթնաշոռի եւ 10 տոկոս թթվասերի մեջ), ցանկալի է սահմանափակել դրա օգտագործումը։

Բացառություն է ձկան յուղը, հատկապես ձկների ճարպը, որի մեջ շատ է օմեգա-3 ճարպաթթուն։ Ձուկը պետք է ներառել սննդաբաժնում առնվազն շաբաթը երկու անգամ։ Ձուկը լավ է նաեւ նրանով, որ D վիտամին է պարունակում։

Անառողջ սննդի առաջացրած հիվանդություններից ամենատարածվածը հիպերտոնիան է։ Ամենից հաճախ հիպերտոնիայի հանգեցնում են աղի ավելցուկային օգտագործումն ու ավելորդ քաշը։

Շատ աղ են պարունակում վերամշակված մսից պատրաստված մթերքները՝ երշիկը, բեկոնը, նրբերշիկը, բոլոր մսային նրբահամ ուտելիքները եւ ապխտած տեսակները, պահածոները (բանջարեղենային, ձկնային)։

Օգտակար չեն նաեւ ավելացված շաքար պարունակող մթերքները։ Դրանք են հրուշակեղենը, կաթնային աղանդերները, սոուսները։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կրճատել ավելացված շաքարի օգտագործումը՝ հասցնելով օրական 25 գրամի (3-4 թեյի գդալ)։

Բացառություն է բնական շաքարը մրգերի մեջ։ Իհարկե, այստեղ եւս կան առանձնահատկություններ։ Բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող (70-ից ավելի) մրգերը (խաղող, սեխ, բանան) ցանկալի է սահմանափակել։ Որքան ավելի բարձր է գլիկեմիկ ինդեքսը, այնքան ավելի արագ է բարձրանում արյան մեջ շաքարի մակարդակը։

Որքան ավելի սպիտակ է հացը, այնքան այն օգտակար չէ։ Ըստ էության,  դրանք դատարկ կալորիաներ են։ Բարձր տեսակի ալյուր պատրաստելիս ցորենից հանում են սննդային մանրաթելերը եւ В խմբի վիտամինները, միկրո- եւ մակրոտարրերը։ Սննդային մանրաթելերի անբավարարությունը վատացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, որի առողջությունից է կախված այդ թվում նաեւ մաշկի վիճակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել