• Latest news

Գիտնականներն ալկոհոլիզմից բուժվելու համար ուղեղի «վերագործարկման» միջոց են հայտնաբերել

9 մայիսի, 2022  16:48

Իլինոյսի համալսարանի գիտնականներն ուղեղի վերագործարկման տեխնոլոգիա են ներկայացրել, որը կարող է փոխել ձեռք բերված սովորությունները, օրինակ՝ ալկոհոլի հանդեպ հակումը, ինչպես նաեւ թեթեւացնել հոգեկան տարբեր խանգարումներ: Նրանք այն եզրակացության են հանգել, որ այդ երեւույթները գենետիկ բնույթ են կրում. դրանք ծագում են դեռահասության տարիքում եւ պահպանվում են ամբողջ կյանքում, գրում է Tekhkult-ը։

Մանրակրկիտ աշխատանքի արդյունքում գիտնականները հայտնաբերել են այդ գենը. պարզվել է, որ դա Arc-ն է, որը կապված է ուղեղի ամիգդալայի հետ, որն էմոցիոնալ որոշումների կարգավորման կենտրոնն է։ Ալկոհոլի օգտագործումը դեռահասության շրջանում նվազեցնում է գեների արտահայտվածությունը եւ նախատրամադրվածություն է ստեղծում հակումների եւ հոգեբանական խանգարումների զարգացման համար: Սակայն այժմ գենոմը փոխելու տեխնոլոգիաներ կան, ինչից էլ նրանք որոշեցին օգտվել:

Նախ 10-18 տարեկան մարդուն համարժեք առնետների ձագերին հարբեցողների վերածեցին, այնուհետեւ, օգտագործելով CRISPR-d ​​Cas9 գործիքը, փոխեցին դրանց Arc գենը: Ըստ էության, գիտնականները գենը վերադարձրեցին իր սկզբնական վիճակին, ինչպիսին այն եղել է նախքան կենդանիների կողմից ալկոհոլ օգտագործելը։ Գիտնականների խոսքով՝ նրանք «ուղեղը վերադարձրել են գործարանային պարամետրերին»։ Արդյունքում հարբեցող առնետները կորցրել են ալկոհոլի հանդեպ տենչը։

Գիտնականները բազմիցս վերստուգել են փորձի արդյունքները եւ եկել այն եզրակացության, որ ուղեղի «վերածրագրավորումն» իսկապես ցանկալի արդյունք է տալիս։ Նրանք եկել են հետեւյալ եզրահանգումների. նախ՝ վատ սովորությունները ձեւավորվում են ոչ միայն անհատի բնավորության եւ հոգեկանի առանձնահատկությունների, այլեւ գենետիկական փոփոխությունների պատճառով։ Երկրորդ՝ դա շրջելի գործընթաց է, եւ ժամանակակից գիտությունը կարող է «վերագործարկել» ուղեղը՝ այն վերադարձնելով իր սկզբնական վիճակին։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ