• Latest news

Ինչպիսի՞ սննդակարգը կօգնի մեղմել արթրիտի ախտանիշները

9 մայիսի, 2022  18:42

Եթե ​ գործ ունեք արթրիտի հետ, ապա հավանաբար գիտեք, որ կան բաներ, որոնք կարող են ինչպես սրել, այնպես էլ մեղմել հիվանդության ախտանիշները: Դա հատուկ հակաբորբոքային սննդակարգ է ենթադրում: Բարեբախտաբար, հետազոտությունները պարզել են, թե որ սննդակարգն է լավագույնն արթրիտի ախտանիշների մեղմման համար, գրում է Eat This, Not That!-ը:

Ամերիկյան Lifestyle Medicine ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են 57 տարեկան միջին տարիքի 32 կնոջ, ովքեր կարողացել են ամբողջությամբ կատարել անհրաժեշտ ծրագիրը, որը ցածր կալորիականությամբ եւ բանջարեղենային սննդակարգ էր ներառում 16 շաբաթվա ընթացքում: Բացի այդ, մասնակիցներն իրենց սննդակարգից հանել են այն մթերքները, որոնք, ինչպես հայտնի է, ռեւմատոիդ արթրիտի ախտանիշներ են առաջացնում: Դրանց թվում են ցիտրուսային մրգերը եւ շոկոլադ, ինչպես նաեւ ընկույզն ու սնձանը:

Հետազոտության ավարտին գիտնականները պարզել են, որ կանանց մոտ ռեւմատոիդ արթրիտի ախտանիշները, ինչպիսիք են ցավեցող եւ այտուցված հոդերը, սկսել են շատ ավելի քիչ արտահայտվել:

Ըստ հետազոտության առաջատար հեղինակ, ներքին հիվանդությունների մասնագետ եւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանում բժշկության դոցենտ  Նիլ Բարնարդի՝ սննդային այս սովորությունների արդյունքները կարող են «փոխել մարդկանց կյանքը»:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել