• Latest news

Մասնագետները պատմել են Պարկինսոնի հիվանդության անսովոր վաղ նշանների մասին

10 մայիսի, 2022  14:37

Կարող է թվալ, որ Պարկինսոնի հիվանդության վաղ նշանները դժվար է նկատել, եւ դրանք կարող են դրսեւորվել քնի ռեժիմի մեջ:

Պարկինսոնի հիմնադրամը պնդում է, որ «քնի ժամանակ հանկարծակի շարժումները» կարող են Պարկինսոնի հիվանդության նշան  լինել:

«Բոլորի համար նորմալ է գիշերը «պտտվել» քնելու փոխարեն: Նույն կերպ մարմնի ցնցումները քնելու կամ ավելի թեթեւ քնի ժամանակ սովորական եւ հաճախ նորմալ են», - նշում է Պարկինսոնի հիմնադրամը:

Ըստ հիմնադրամի՝ Պարկինսոնի հիվանդության դեպքում քնի հետ կապված խնդիրները նորմալ երեւույթ են: Դրանք կարող են ազդել ձեզ վրա հիվանդության ցանկացած փուլում եւ հոգնածության եւ քնկոտության զգացում առաջացնել:

Mayo Clinic-ը պնդում է, որ Պարկինսոնի հիվանդությունը եւ քունը կապված են բարդ ձեւով, որը նույնիսկ գիտնականները լիովին չեն հասկանում:

«Երբեմն Պարկինսոնի հիվանդությունը քնի հետ կապված խնդիրներ է առաջացնում: Ըստ մի հետազոտության՝ քնի հետ կապված ախտանիշները կարող են լինել Պարկինսոնի հիվանդության ամենավաղ նշաններից մեկը: Պարկինսոնի հիվանդությամբ տառապող շատ մարդիկ քնի հետ կապված խնդիրներ ունեն: Ըստ հետազոտողների՝ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող երեքից երկուսը քնի հետ կապված խնդիրներ ունեն:

Պարկինսոնի հիվանդության շարժիչ ախտանիշներն են.

  • Կոշտ մկանները
  • Դողը
  • Հավասարակշռության կամ կորդինացման հետ կապված խնդիրները
  • Անսովոր դանդաղ շարժումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել