• Latest news

ԱՄՆ-ում COVID-19-ի համավարակի շրջանում խիստ ավելացել է մահացությունն ալկոհոլից. հետազոտություն

10 մայիսի, 2022  19:35

Երբ COVID-ը մարդկանց ստիպում էր փակված մնալ տանը, դրանով պայմանավորված՝ ավելացել են ոգելից խմիչքների չափազանց շատ օգտագործման միտումները, նշել է ABC News-ը։

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի համավարակի շրջանում ալկոհոլից առաջացած մահերի թիվը կտրուկ ավելացել է։ Եվ ամենից շատ տուժել են երիտասարդ ամերիկացիները՝ 20, 30 եւ 40 տարեկան մարդիկ։

Սանտա-Կլարա-Վելիի բժշկական կենտրոնի հոգեբույժ Անուշա Չանդրականտանը ABC News-ի հետ զրույցում նշել է, որ ոգելից խմիչքի հավելյալ բաժակը հաճախ պայմանավորված է եղել նրանով, որ մարդիկ փորձել են այդպես «դիմակայել» աննախադեպ հանգամանքներին։

«Սոցիալական մեկուսացումը, ինչպես նաեւ վախը անհայտությունից միշտ եղել են մեր պացիենտների հիմնական թրիգերները»,- ասել է Չանդրականտանը։

Միեւնույն ժամանակ, ալկոհոլն այդ ժամանակ ավելի հեշտ էր ձեռք բերել, քան երբեւէ, ասել է թմրամոլության ազգային կազմակերպության Hazelden Betty Ford-ի երիտասարդական հանրույթի ղեկավար Սառա Փոլին, որը նաեւ ինտերնետ կենտրոններ է ղեկավարում։

Ալկոհոլի առաքման մասին օրենքների մեղմման շնորհիվ մարդիկ կարող էին տուն բերելու համար պատվիրել գինի, գարեջուր կամ օղի ամբողջ երկրում, ավելացրել է Փոլին։

2021թ. ձմռանը  ամբողջ երկրի հիվանդանոցները տեղեկացնում էին, որ ալկոհոլի օգտագործման հետ կապված հոսպիտալացումների թիվը նախորդ տարիների համեմատ ավելացել է 50 տոկոսով։ Հոսպիտալացումների թիվն ավելի մեծացավ պարբերական հարբեցողության ժամանակ։

Այս շաբաթ հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 2020թ. մահացության մակարդակը բարձրացել է 25 տոկոսով։ Մակարդակը բարձր էր նաեւ 2021թ.՝ 21 տոկոսով ավելի, քան մինչեւ համավարակի բազային մակարդակը, ինչը համարժեք է տասնյակ հազարավոր մահերի։

Ալկոհոլի չարաշահման եւ ալկոհոլիզմի ազգային ինստիտուտի համաճարակաբանության եւ կենսաչափության բաժնի ղեկավար Ահարոն Ուայթը բացատրել է, որ այս դիտարկումը կարող է փոխել երիտասարդ ամերիկացիների վերաբերմունքն ալկոհոլի նկատմամբ։

«Մեր երեխաները միջինը ավելի քիչ են խմում,- ասել է նա ABC News-ի հարցազրույցում, բայց նրանք ավելի հաճախ են միայնակ խմում, ինչպես նաեւ խմիչքը համադրում են թմրանյութերի հետ»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել