• Latest news

Ինչո՞ւ են մղձավանջային երազներ առաջանում COVID-19-ից հետո

11 մայիսի, 2022  10:42

COVID-19 համավարակի ֆոնին մարդիկ սկսել են ավելի հաճախ մղձավանջային երազներ տեսնել. նրանք քնի մեջ «բախվում» են հիվանդության, վիրահատությունների, ռազմական գործողությունների եւ անգամ աշխարհի վերջի հետ։ Ընդ որում՝ մղձավանջների մասին պատմել են ինչպես կորոնավիրուսով հիվանդացած, այնպես էլ դրանով չվարակված մարդիկ, եւ մինչեւ վերջ պարզ չէ, թե արդյոք քնի վրա ազդում է հենց հիվանդությունը։ Հարցը պարզելու համար գործի են անցել Հռոմի Սապիենցայի համալսարանի հոգեբանները։ Իրենց հետազոտության արդյունքների մասին նրանք պատմել են Nature and Science of Sleep ամսագրի հոդվածում, տեղեակցրել է «Газета.Ру»-ն։

Գիտնականներն ուսումնասիրել են 14 երկրներից 1 088 կամավորականների տվյալները, մասնակիցների միջին տարիքը՝ 34-44։ Կամավորականների կեսը հիվանդացել էր COVID-19-ով, այդ թվում եւ անախտանիշ։ Հետազոտության ընթացքում մասնակիցները լրացրել են հարցարաններ տագնապայնութան եւ սթրեսի մակարդակի չափման, հետտրավմատիկ սթրեսային խանգարումների, դեպրեսիայի ախտանշանների, անքնության եւ ընդհանուր առմամբ կյանքի որակի ու առողջական վիճակի մասին։ Մասնակիցներին նաեւ խնդրել են հիշել, թե որքան հաճախ են մղձավանջներ տեսել համավարակից առաջ եւ համավարակի ժամանակ։

Մինչեւ համավարակը մղձավանջների հաճախակիության մեջ առանձնակի տարբերություններ չեն նկատվել։ Բայց համավարակի ժամանակ մղձավանջների հաճախակիությունը  COVID-19-ով հիվանդացածների մոտ զգալիորեն ավելացել է։ Բացի այդ, հիվանդացածների մոտ ավելի արտահայտված են եղել տագնապի, դեպրեսիայի եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանշանները։ Մանսակիցները մղձավանջների մասին ավելի հաճախ են հիշել, քան սովորական երազների։ Ավելի հաճախ մղձավանջներ ունեցել են երիտասարդները եւ նրանք, ովքեր հիվանդությունը ծանր են տարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է