• Latest news

Հետազոտողները թեստավորում են լուսային տեխնոլոգիա, որը կարող է պաշտպանել մարդկանց հաջորդ համավարակից

11 մայիսի, 2022  11:39

Նոր տեխնոլոգիան կարող է պաշտպանության եւս մեկ մակարդակ ապահովել հաջորդ համավարակի դեպքում։ Հետազոտողներն ուսումնասիրում են ուլտրամանուշակագույն լույսի օգտագործման նոր եղանակ՝ փակ շինություններում օդի անվտանգության բարձրացման համար, նշել է CBS News-ը։

«Արդեն մոտ 80 տարի հայտնի է, որ ուլտրամանուշակագույն լույսը կարող է սպանել մանրէներին եւ ապաակտիվացնել վիրուսներն օդում այնպես, որ դրանք այլեւս վարակիչ չլինեն»,- CBS News-ին բացատրել է Մերիլենդի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի աշխատանքի եւ շրջակա միջավայրի  հիգիենայի  պրոֆեսոր Դոն Միլտոնը։

Սովորական ուլտրամանուշակագույն լույսը լայնորեն օգտագործվում է այնպիսի տեղերում, ինչպիսին են հիվանդանոցները, անօթեւանների ապաստարանները եւ բանտերը։ Բայց այդ սովորական ուլտրամանուշակագույն լույսը կարող է վնասել մաշկը եւ աչքերը, ուստի այն չի կարելի ուղիղ մարդկանց վրա նետել։

Ալիքի ավելի կարճ դիապազոնը, այսպես կոչված ՈւՄ ճառագայթումը, չի կարող թափանցել մաշկի վերին շերտերով կամ եղջերաթաղանթի արցունքաշերտով։

Միլտոնը ենթադրում է, որ շարժական սարքերը, այնպիսիները, որոնք մշակվել են Պենտագոնի համար կամ մոնտաժվել են առաստաղում ու նայում են ցած, կսահմանափակեն պաթոգենների տարածումը մարդկանց կուտակումների վայրերում։ Դրանք արդեն օգտագործվում են որոշ ռեստորաններում, օդանավակայաններում եւ ավտոբուսներում։

«Մենք կարող էինք  դրանք տեղադրել մարդկանց կուտակումների վայրերում՝ նվազեցնելով վիրուսի փոխանցվելու կարողությունը»,- նշել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։