• Latest news

Ավելի քան 7 միլիոն եվրոպացի տառապում է մաշկի քաղցկեղից. հետազոտություն

13 մայիսի, 2022  12:48

Մաշկաբանության եւ վեներոլոգիայի Եվրոպական ակադեմիայի նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Եվրոպայի մեծահասակ բնակչության 1,71 տոկոսը մաշկի քաղցկեղ ունի, ինչը նշանակում է, որ մոտ 7 304 000 եվրոպացի տառապում է այդ հիվանդությունից, գրել է Medical Xpress-ը։

Ընդ որում՝ մաշկի քաղցկեղը ամենից շատ կանխվող օնկոլոգիական հիվանդությունն է, քանի որ դեպքերի մեծամասնությունն առաջ է գալիս արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների պատճառով։

Հարցման արդյունքները նաեւ ցույց են տվել, որ խալի ստուգումը կամ մաշկի քաղցկեղի սքրինինգը մաշկաբանին դիմելու հիմնական պատճառներն են եղել վերջին 12 ամիսներին, ընդ որում՝ բժշկի մոտ ընդունելությունների ավելի քան մեկ հինգերորդ մասը (22,3 տոկոս) կապված էր խալի կամ նորագոյացության ստուգման հետ։

«Մաշկային հիվանդությունների բեռը» ակադեմիայի հետազոտության (որին մասնակցել է 44 689 չափահաս մարդ 27 երկրներից) արդյունքները վկայում են «ամբողջ Եվրոպայում մաշկի քաղցկեղի հարցերի վերաբերյալ իմացության ընդլայնման անհրաժեշտության մասին, որպեսզի բնակչությունը կարողանա կատարել ավելի անվտանգ ընտրություն մաշկի նկատմամբ»,- նշել են կազմակերպության առաջատար մաշկաբանները։

Հարցվածների 0,6 տոկոսը տեղեկացրել է մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի ամենամահաբեր տեսակի մասին։ Բայց բազալ-բջջային եւ հարթ-բջջային կարցինոմաները, իհարկե, քաղցկեղի բոլոր տեսակների մեջ ամենատարածվածն ու արագ զարգացողն են. մինչեւ 2040թ. սպասվում է հիվանդացության ավելի քան 40 տոկոս աճ։

Մարսելի Լա Թիմոն  համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, Մաշկաբանության եւ վեներոլոգիայի եվրոպական ակադեմիայի վարչության անդամ Մարի-Ալեթ Ռիշարը, որը ղեկավարում է հետազոտությունը, նշել է, որ արդյունքները ցույց են տվել, որ «անհրաժեշտ է մաշկի քաղցկեղի կանխման միջոցներ ձեռնարկել, հիվանդությունը վաղ փուլում պարզելու ժամանակ այն բուժելու հավանականությունը մեծ է, բայց բնակչության կողմից ընկալվում է որպես լուրջ եւ կյանքի համար վտանգավոր հիվանդություն»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է