• Latest news

Հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման արգելքի խախտման վերահսկողությունը վերապահված է ՀՀ ոստիկանությանը․ ԱՆ

13 մայիսի, 2022  11:21

Ի պատասխան հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ բողոքների` առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Հաշվի առնելով, որ վերջին շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներից ստանում է բազմաթիվ բողոքներ` արգելված վայրերում ծխախոտի օգտագործման վերաբերյալ, հայտնում ենք, որ համաձայն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը. ենթակետի՝ ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) արգելվում է:

Նշված դրույթի կիրարկման նկատմամբ վերահսկողությունը վերապահված է ՀՀ ոստիկանությանը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի: Ուստի, նման խախտում հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել Ոստիկանություն»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է