• Latest news

Գիտնականները հայտնաբերել են տեղեկատվության պահպանման համար պատասխանատու ուղեղի հատվածը

13 մայիսի, 2022  21:34

Տարիքի հետ մարդկանց աշխատանքային հիշողությունը հաճախ վատթարանում է, ինչը դժվարացնում է ամենօրյա խնդիրների լուծումը: Ուղեղի առանցքային հատվածներից մեկը, որը կապված է այս տեսակի հիշողության հետ, առջեւի թալամուսն է, որն առաջին հերթին մասնակցում է տարածական հիշողության աշխատանքին՝ մեզ շրջապատող տարածության եւ դրա մեջ կողմնորոշվելու մասին հիշողության ձեւավորմանը:

Մկների վրա կատարած հետազոտության ժամանակ ՄՏԻ-ի գիտնականներն առջեւի թալամուսում շղթա են հայտնաբերել, որն անհրաժեշտ է, որպեսզի մարդը հիշի, թե ինչպես կողմնորոշվել T-նման լաբիրինթոսում: Հետազոտողները նաեւ պարզել են, որ այս շղթան թուլացած է տարեց մկների մոտ, սակայն դրա ակտիվության մեծացումը զգալիորեն բարելավում է լաբիրինթոսում ճիշտ կողմնորոշվելու նրանց կարողությունը:

Առջևի թալամուսը բաղկացած է երեք հատվածից՝ փորային, մեջքային եւ միջողային: Անցյալ տարի հրապարակված հետազոտության մեջ գիտնականներն ուսումնասիրել են առջեւի մեջքային (AD) թալամուսի եւ առջեւի փորոքային (AV) թալամուսի դերը հիշողության ձեւավորման գործում: Պարզվել է, որ AD թալամուսը ներգրավված է տարբեր ֆիզիկական տարածությունների մտավոր քարտեզների ստեղծման մեջ, իսկ AV թալամուսն օգնում է ուղեղին տարբերել այդ հիշողությունները մյուսներից:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հիշելու համար պատասխանատու են AV նեյրոնները: Ընդ որում, AD-նեյրոնների գրգռումն ազդել է մկների արտադրողականության վրա, բայց, միեւնույն, ժամանակ փոքր ազդեցություն է ունեցել ձգձգման փուլի վրա:
Գիտնականների խոսքով՝ ուղեղի այս հատվածը կարող է խոստումնալից թիրախ լինել բուժման համար, որը կարող է օգնել հետ շրջել տարեց մարդկանց հիշողության կորուստը՝ չազդելով ուղեղի այլ մասերի վրա:

«Հասկանալով, թե ինչպես է թալամուսը վերահսկում գլխուղեղի կեղեւի աշխատանքը, մենք հույս ունենք, որ կարող ենք ավելի կոնկրետ եւ դեղորայքային թիրախներ գտնել այս ոլորտում՝ նախաճակատային կեղեւի ընդհանուր մոդելավորման փոխարեն, որը բազմաթիվ տարբեր գործառույթներ է կատարում»,- բացատրել է Մասաչուսեթսի՝ Ջեյմս եւ Պատրիսիա Պոյտրասների անվան տեխնոլոգիական ինստիտուտի ուղեղի եւ ճանաչողական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ ՄաքԳովերնի անվան ուղեղի հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, հետազոտության հեղինակ Գոպինգ Ֆենգը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել