• Latest news

Ինչո՞վ են վտանգավոր կոշտուկներն ու ինչպե՞ս բուժել դրանք  

14 մայիսի, 2022  17:35

Կոշտուկի ձեւավորումը ցավոտ է, եւ եթե ոչ մի գործողություն չձեռնարկենք, ապա այն կխորանա: Ի դեպ, կոշտուկը երբեմն ոսկրային հյուսվածքի ամրություն է ունենում: Այս մասին Аргументы и факты պարբերականի հետ զրույցում ասել է բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ Տատյանա Եգորովան:

Կոշտուկի հետ կապված եւս մեկ խնդիր կա: «Եթե այն բորբոքվի եւ անուշադրության մատնվի, կարող է նույնիսկ սեպսիսի առաջացման պատճառ դառնալ»,- բացատրել է մաշկաբանը:  

Իհարկե, ցանկացած կոշտուկի ավելի հեշտ է կանխել, քան սպասել դրա ապաքինմանը: «Կոշտուկների սեզոնին պատրաստվելու ամենալավ տարբերակը հարմար կոշիկ ընտրելն է»,- խորհուրդ է տվել մասնագետը:   

Նրա խոսքով՝ եթե կոշիկն ինչ-որ տեղ սեղմում է, կարելի է կպչուն սպեղանի օգտագործել: Կարելի է օգտագործել դեղատներում վաճառվող սպեղանիները կամ հիգիենիկ շրթներկը: Այն պետք է քսել սեղմվող հատվածին՝ հպումը կրճատելու համար:   

Թաց կոշտուկը հեղուկ լի պղպջականման գոյացությունն է, որը բավականին հաճախակի է ձեւավորվում: Դրանց դեպքում խորհուրդ է տրվում ձեռք չտալ եւ չծակել՝ վարակման վտանգից խուսափելու համար:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել