• Latest news

Գիտնականներն ուսումնասիրում են գենային թերապիայի առավելությունները ողնուղեղի վնասվածքներից ցավի մեղմման համար

16 մայիսի, 2022  15:37

Ողնուղեղի ցավի գենային թերապիան խոստումնալից արդյունքներ է ցույց տալիս մկների վրա իրականացված փորձարկումներում, հայտարարում են գիտնականները:

Ողնուղեղի վնասվածքներով հիվանդների մոտ կեսը տառապում է նյարդաբանությունից՝ նյարդերի աշխատանքի վնասման կամ խանգարման հետեւանքով քրոնիկ կամ հյուծող ցավից, ծակոցներից, թմրածությունից կամ մկանային թուլությունից:

Նեյրոպաթիայի բուժումը կարող է դժվար լինել: Դեղորայքը հաճախ բարդ, շարունակական ընդունում  է պահանջում եւ կարող է կողմնակի բարդություններ առաջացնել, ինչպիսիք են սեդատիվ էֆեկտը եւ շարժական թուլությունը: Հետազոտողները բացատրում են, որ դեղատոմսային ափիոնային ցավազրկողները կարող են արդյունավետ լինել, բայց կարող են նաեւ տոլերանտության եւ չարաշահումների ռիսկի բարձրացման հանգեցնել:

Այս հետազոտության մեջ փորձարկված գենային թերապիան անվնաս վիրուսի ներարկում է ներառում, որը երկու տրանսգեն է կրում՝ GAD65 եւ VGAT, որոնք կոդավորում են գամմա-ամինաբուտիրաթթուն՝ նյարդային հաղորդիչ, որը արգելափակում է ցավի ազդանշանները նյարդային բջիջների միջեւ:

Բուժումը փորձարկվել է նստուկի նյարդի ախտահարումներով մկների վրա, որոնք ուժեղ նեյրոպաթիկ ցավ են առաջացրել եւ ցավային ազդանշանները փոխանցող նեյրոնների զգալի նվազեցման են հանգեցրել: Էֆեկտը պահպանվել է բուժումից հետո առնվազն 2.5 ամիս, գրում է UPI-ն։

Քանի որ թերապիան ուղղված էր մկների նստուկի նյարդի վնասվածքի կոնկրետ տեղին, կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել, նշում են հետազոտության հեղինակները:

«Կլինիկորեն ընդունելի հակասեպտիկ [ցավն արգելափակող] թերապիայի նախապայմաններից մեկն այն է, որ կողմնակի ազդեցությունները նվազագույն են կամ բացակայում են, ինչպիսիք են մկանային թուլությունը, ընդհանուր հանգստացնող միջոցը կամ բուժման նկատմամբ տոլերանտության զարգացումը»,- պարզաբանել է հետազոտության ավագ հեղինակ, Սան Դիեգոյում Կալիֆորնիայի համալսարանի բժշկական ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, դոկտոր Մարտին Մարսալան:

Ընդ որում, գիտնականները նշում են, որ կենդանիների վրա արված ուսումնասիրությունները միշտ չէ, որ նույն էֆեկտն են ունենում մարդկանց դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել