• Latest news

Կարո՞ղ է արդյոք կարիեսը մահացու վտանգ ներկայացնել

16 մայիսի, 2022  22:44

Ոչ ոք չի սիրում ատամնաբույժի մոտ գնալ։ Օգնում է միայն ինքնակարգապահությունը. այն հուշում է, որ անտեսված կարիեսը բուժելը շատ ավելի թանկ է, քան բուժումը սկզբնական փուլում: Պրոֆեսիոնալ հիգիենան եւս չի վնասի, «Դոկտոր Փիթեր»-ին պատմել է ատամնաբույժ եւ օրթոդոնտ Անդրեյ Ժուկը:

«Ատամների ոչ պատշաճ հիգիենան կարող է կարիեսի հանգեցնել, բայց դա միակ եւ ամենավտանգավոր հետեւանքներց չէ: Յուրաքանչյուր չբուժված ատամ վարակի աղբյուր է, որը կարող է տարածվել օրգանիզմում, ընդ որում՝ բերանի խոռոչից հեռու գտնվող հատվածներում: Բայց խնդիրների ցանկն այսքանով չի սահմանափակվում»,- նշել է մասնագետը։

Այս կապակցությամբ ատամնաբույժը պատմել է վատ ատամների մի քանի վտանգավոր հետեւանքների մասին:
Դրանցից առաջինը նա նշել է ինսուլտը:

Խոսքն ատամնաքարերի մասին է, որն առաջանում է հիգիենայի վատ պայմանների պատճառով: Ատամնաքարը լնդերի բորբոքում է առաջացնում, որն իր հերթին մեծացնում է սրտի հիվանդությունների, ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկը:

Երկրորդ վտանգը դեմենցիան է։

Գիտնականները դեռ չեն սովորել, թե ինչպես բուժել դեմենցիայով հիվանդներին, սակայն նրանք հայտնաբերել են մի քանի գործոն, որոնք մեծացնում են այդ հիվանդության առաջացման վտանգը։

Պարզվել է, որ դրանց թվում կա նաեւ ատամնանստվածքը. եթե այն սխալ է, ծամելը լիարժեք չի լինի, իսկ բացի այդ կխախտվի ուղեղի հատվածի նորմալ արյունամատակարարումը, ինչը կբարձրացնի դեմենցիայի զարգացման հավանականությունը: .

«Սարսափելի գլխացավերը, որոնք դժվար է կառավարել, ծանոթ են բոլոր նրանց, ով երբեւէ միգրենի նոպա է ունեցել: Պարզվում է, որ այդպիսի նոպաների առաջացման մեղավորը կարող է լինել նաեւ սխալ ատամնանստվածքը»,- պատմել է մասնագետը։

Ծնոտի հոդի դեֆորմացիան կարող է դեպի ուղեղ տանող նյարդերի եւ արյունատար անոթների սեղմման հանգեցնել։ Արդյունքում ուժեղ ցավեր են առաջանում, որոնք ընդգրկում են ամբողջ գլուխը: Այստեղ միայն ցավազրկողները չեն օգնի. անհրաժեշտ է ինտեգրված մոտեցում եւ հետեւել մի շարք մասնագետների՝ նյարդաբանների, քիրոպրակտորների, հոգեբանների եւ, իհարկե, ատամնաբույժների խորհուրդներին:

Մասնագետը պատմել է, որ սխալ ատամնանստվածքը հաճախ ուղեկցվում է շնչառական խնդիրներով, որոնք հատկապես նկատելի են դառնում քնի ժամանակ։ Քթով շնչելը դժվար կամ նույնիսկ անհնար է դառնում, իսկ բերանով շնչելը ոչ միշտ է օրգանիզմը թթվածնով հարուստ բավարար քանակությամբ օդով ապահովում։ Ուղեղը կտրուկ արձագանքում է թթվածնի պակասին եւ  անքնություն, ուժեղ հոգնածության զգացում է առաջանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել