• Latest news

ԱՄՆ-ում օդի աղտոտվածության խնդրի լուծումը կարող է վաղ մահացության ավելի քան 50 հազար դեպք կանխել ամեն տարի

16 մայիսի, 2022  23:30

Նոր հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ում էներգիայի արտադրությունից օդի աղտոտվածության խնդրի ամբողջական վերացումը կարող է տարեկան ավելի քան 50 հազար վաղ մահացության դեպք կանխել:

Դա նաեւ տարեկան ավելի քան 600 միլիարդ դոլար կխնայի երկրի համար՝ աղտոտվածության հետ կապված ավելի քիչ հիվանդությունների եւ մահերի շնորհիվ, ասվում է GeoHealth ամսագրում հրապարակված հոդվածում:

Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ մաքուր էներգիայի աղբյուրներին անցնելը կարող է օգուտ բերել հանրային առողջությանը՝ միաժամանակ օգնելով մեղմել կլիմայի փոփոխության հետեւանքները, նշում են մասնագետները:

Ըստ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տվյալների՝ հետազոտության արդյունքները հիմնված են մանր մասնիկների կամ PM2.5-ի հեռացման վրա, որը միկրոսկոպիկ պինդ եւ հեղուկ կաթիլների խառնուրդ են օդում, այդ թվում՝ փոշու, ցեխի, ծխի մեջ:  

Հետազոտության համահեղինակ, Մեդիսոնում Վիսկոնսինի համալսարանի Գլոբալ առողջության ինստիտուտի տնօրեն Ջոնաթան Փաթցի եւ նրա գործընկերների խոսքով՝ այս աղտոտիչները ձեւավորվում են էներգիայի արտադրությունից, տրանսպորտից, արդյունաբերական գործունեությունից եւ շենքի այնպիսի գործառույթներից, ինչպիսիք են ջեռուցումն ու սննդի պատրաստումը, որոնք հիմնված են հանածո վառելիքների, այդ թվում՝ ածխի, նավթի եւ բնական գազի այրման վրա:

Գիտնականներն իրենց գնահատականները վերցրել են արտանետումների, քիմիական գործընթացների, եղանակային պայմանների եւ հանրային առողջության վերաբերյալ ազգային տվյալներից՝ օգտագործելով մի գործիք, որը կանխատեսում է օդի աղտոտվածությունը շրջանի մակարդակում:

Նախորդ հետազոտությունները քաղաքային օդի աղտոտվածության հետ կապում էին աշխարհում տարեկան 1.8 միլիոն մահվան դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է