• Latest news

Գիտնականներն ապացուցել են ուժային մարզումների արդյունավետությունն ավելորդ քաշի դեմ պայքարում

17 մայիսի, 2022  14:43

Չնայած տարածված կարծիքին, որ աերոբիկ վարժություններն են անհրաժեշտ քաշի կորստի համար, Էդիթ Քոուանի համալսարանի (ECU)  Ֆիզիկական բժշկության հետազոտական ​​ինստիտուտում (EMRI) անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ուժային մարզումները եւս կարող են դրական արդյունք ունենալ, երբ զուգակցվում են կալորիաների ընդունման կրճատման հետ, գրում է «Բժշկություն եւ գիտություն» ամսագիրը:

Հետազոտության առաջատար հեղինակ Պեդրո Լոպեսը նշել է, որ արդյունքները ցույց են տվել, որ ուժային մարզումները կարող են զգալի ազդեցություն ունենալ ճարպային զանգվածի, մկանային զանգվածի եւ քաշի կորստի վրա։

«Սովորաբար, երբ մենք խոսում ենք գիրության, կազմվածքի կամ քաշի կորստի մասին, լսում ենք միայն աերոբիկ վարժությունների մասին: Այս հոդվածը ցույց է տալիս, որ մենք կարող ենք օգտագործել ուժային մարզումները եւ զգալի արդյունքների հասնել կալորիականության կրճատման սննդակարգի միջոցով: Մենք կարող ենք նվազեցնել մարմնի ճարպի տոկոսը, մարմնի ընդհանուր ճարպային զանգվածը, մարմնի քաշը եւ ՄԶԻ-ն»,- հայտնել է փորձագետը:

Լոպեսը նշել է, որ շատ կարեւոր է, որպեսզի գիրության դեմ պայքարող մարդիկ հնարավորություն ունենան նիհարելու ոչ միայն աերոբիկ վարժությունների միջոցով։ Մասնագետի խոսքով՝ ուժային մարզումները հաշվի են առնում նաեւ նիհարելու այլ կարեւոր գործոններ, օրինակ՝ մկանային զանգվածի ձեւավորումը կամ պահպանումը։

«Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ ուժային մարզումներն արդյունավետ են մկանների կորստի կանխարգելման համար եւ նվազեցնում են կալորիաների ընդունումը», - ասել է նա: Ընդ որում, Լոպեսն ընդգծել է, որ այդ հետազոտությունը համեմատություն չէր աերոբիկ վարժությունների եւ քաշային վարժությունների միջեւ: Մարդիկ, անկախ նրանից, թե ինչ են ընտրում, պետք է նաեւ նվազեցնեն կալորիաների ընդունումը:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։